00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Խաչադուրյան. Էվերեստը նվաճել եմ գրազով

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция, посвященная Международному дню альпинизма. Ара Хачадурян
Пресс-конференция, посвященная Международному дню альпинизма. Ара Хачадурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսահայ ալպինիստ Արա Խաչադուրյանը Sputnik Արմենիային պատմեց, թե ինչպես է իրեն հաջողվել նվաճել երկրագնդի ամենաբարձր գագաթը` Էվերեստը։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ալպինիստ Արա Խաչադուրյանը ծնվել է Լիբանանում և ապրում է Ֆրանսիայում։ Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենաբարձր գագաթը, իր խոսքով՝ երջանիկ պատահականությամբ։

Ամեն ինչ սկսվել է ընկերոջ հետ զրույցից։

«Ես ու ընկերս գրազ եկանք, որ ես 2015թ.-ին կկարողանամ բարձրանալ աշխարհի ամենաբարձր գագաթը։ Նա ինձ ասաց` իսկ ինչո՞ւ՝ ոչ։ Նա կատակով ասաց, բայց ես արեցի դա», — պատմեց Խաչադուրյանը։

Ձեռնոց նետելով դժվարություններին

52-ամյա ալպինիստը, որը նվաճել է ութ գագաթ, այդ թվում` Մոնբլանը (Ֆրանսիա), Արարատը, Կիլիմանջարոն (Թանզանիա) և Էվերեստը, Sputnik Արմենիային պատմեց, որ նման բարձունքներ նվաճելն օգնում է մնալ լավ մարզավիճակում։

Պարզվում է, Խաչադուրյանը մասնագիտությամբ ոսկերիչ է, նաև շատ ակտիվ կենսակերպ է վարում։

«Ես սիրում եմ մարտահրավերները։ Հենց այդ պատճառով ես միայն ալպինիստ չեմ։ Ես վազում եմ, զբաղվում եմ լողով, ինչպես նաև հեծանվորդ եմ։ Մասնակցում եմ վազքի տարբեր մրցումների, վազում եմ նույնիսկ լեռներում»,- ասաց մարզիկը։

Երբ Խաչադուրյանը տեղափոխվել է Ֆրանսիա, չի իմացել ֆրանսերեն և գրպանում ոչ մի կոպեկ չի ունեցել։

Նա ստիպված է եղել ամեն օր տքնաջան աշխատել, որպեսզի ինչ-որ բանի հասնի այս կյանքում։ Նրա խոսքով` նա մինչև 40 տարեկան աշխատել է շաբաթական 7 օր։

Երազանքներ և ձգտումներ

Մարզիկը ծրագրում է ամեն տարի նվաճել մի նոր բարձունք, իսկ հիմա նախատեսում է մինչև ապրիլի 24-ը վազելով հասնել Հայաստան։ Բառիս բուն իմաստով՝ վազելով։

«Ես որոշել եմ վազել Ֆրանսիայից Հայաստան։ Նախատեսում եմ սկսել 2017թ-ի փետրվարին։ Ապրիլի 24-ին ծրագրում եմ լինել արդեն Հայաստանում։ Պետք է հատեմ մոտ 10 երկրի սահման», — ասաց Խաչադուրյանը։

Նրա խոսքով, այդ հարցում հույս ունի ստանալ հայկական սփյուռքի աջակցությունը։

Памир. Пик Ленина - Sputnik Արմենիա
Հայ ալպինիստները նշում են մասնագիտական տոնն ու պատրաստվում են Պամիր բարձրանալ

«Երբ ես բարձրացա Էվերեստ, 20 հազար մարդ սոցիալական ցանցերի և միկրոբլոգերի միջոցով հետևում էր ինձ և աջակցում։ Հենց դա օգնեց ինձ և ուժ տվեց բարձրանալու համար։ Հնարավոր է, ինչ-որ մեկը ցանկացա միանալ իմ վազքին։ Իմ նպատակն է մարդկանց հասցնել այն, ինչ տեղի է ունեցել 1915թ.-ին և սպորտի միջոցով գրավել թուրքական ղեկավարության ուշադրությունը, որը հերքում է Հայոց ցեղասպանությունը», — ասաց Խաչադուրյանը։

Նա հավելեց, որ այդպես կարող է պատմել ողջ աշխարհին հայ ժողովրդի պատմության արյունոտ էջի մասին։

Ինչ-որ մեկը դա անում է երաժշտության միջոցով, իսկ Խաչադուրյանը որոշել է այդ կերպ ուշադրություն գրավել խնդրի նկատմամբ։

Նույնիսկ Էվերեստ բարձրանալը մարզիկը նվիրել է հայությանը և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Հիմա նրա բաղձալի երազանքն է բարձրանալ Էվերեստ հայ ալպինիստների հետ։

«Միայնակ արագ կբարձրանամ, իսկ միասին հեռուն կգնանք», — մեջբերեց նա ֆրանսիական ասացվածքը։

Խաչադուրյանը ոչ միայն բարձունքներ է նվաճում, այլ նաև վարժեցնում է պատանի լեռնագնացներին։ Նա ողջ աշխարհում անցկացնում է վարպետության դասեր։

Ալպինիստն արդեն հրավեր է ստացել Անգլիայից, Կանադայից և ԱՄՆ-ից։ Ամենից առավել նա ցանկանում է իր վարպետությունը փոխանցել պատանի հայ ալպինիստներին։

«Ես այցելել եմ դպրոցներ և ճամբարներ, ցույց տվել լուսանկարներ և տեսանյութեր, որպեսզի փոխեմ մարդկանց գիտակցությունը։ Ցույց եմ տվել լեռներ բարձրանալու մասին սյուժեներ և խորհուրդներ տվել։Եթե ցանկանում եք հասնել ձեր նպատակին, ապա պետք է, անպայման, ջանքեր գործադրեք»,- ասաց Խաչադուրյանը։

Նա համոզված է, որ ալպինիզմը փոխում է մարդուն, կոփում նրա բնավորությունը, նոր աշխարհայացք ձևավորում։

Լրահոս
0