Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սարգսյան–Պուտին հանդիպմանը կներկայացվի Հայաստանի նոր դիրքորոշումը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահի ռուսաստանյան այցն այսօր ամենաքննարկվող թեման է։ Քաղաքագետ, տարածաշրջանային հարցերի փորձագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է այն մասին, թե ինչ է պետք սպասել այս հանդիպումից։
Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանն առավել քան համոզված է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման պաշտոնական հաղորդագրություններն ավելի շատ վերաբերելու են տնտեսական համագործակցությանը, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին, որոնք, անշուշտ, կարևոր հարցեր են և մշտապես եղել են Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ուշադրության կենտրոնում։

Բայց նա համոզված է նաև, որ հանդիպման հիմնական առանցքը լինելու են տարածաշրջանային վերջին վերափոխումներն ու զարգացումները, հատկապես` Ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարները։

«ՀՀ նախագահի այցը Ռուսաստան կայանալու է հենց հայկական կողմի առաջարկությամբ, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, կարծում եմ, օգտագործվելու է մեր նոր դիրքորոշման մասին տեղեկացնելու և դրանից ելնելով ապագա քայլերը համաձայնեցնելու ու քննարկելու նպատակով»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Լրահոս
0