00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոման Բաբայան. որքան շատ են ուժի բևեռները, այնքան անվտանգ է աշխարհը

© Sputnik / Самвел СепетчянВедущий программы «Право голоса» телеканала ТВЦ Роман Бабаян
Ведущий программы «Право голоса» телеканала ТВЦ Роман Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զինված բողոքի ճանապարհը սխալ է։ Եթե քաղաքացիները դժգոհ են երկրում տիրող իրավիճակից, գոյություն ունեն բողոքի արտահայտման ժողովրդավարական մեթոդներ, կարծում է Պետդումայի պատգամավորի թեկնածու, լրագրող Ռոման Բաբայանը։

Հայտնի լրագրող, ռուսական հեռուստատեսությունում «Ձայնի իրավունք» ծրագրի հաղորդավար, Պետդումայում պատգամավորի թեկնածու Ռոման Բաբայանը Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է իր ծրագրերի մասին, ինչպես նաև գնահատական է տվել Երևանում տեղի ունեցած իրադարձություններին։

- Որպես հայտնի հայ` ի՞նչ գնահատական կտաք վերջերս Երևանում տեղի ունեցած իրադարձություններին։

— Այդ դիմակայությունը տնտեսական և սոցիալական ոլորտներում ճգնաժամի, տարաբնույթ խնդիրների հետևանք էր։

Համոզված եմ, որ զինված բողոքի ուղին սխալ է։ Եթե մարդիկ դժգոհ են երկրում տիրող իրավիճակից, պետք է փոխել իշխանությունը, բայց դա անել քաղաքակիրթ և ժողովրդավարական միջոցներով։ Դրա համար կան ընտրություններ` գնացեք և դեմ քվեարկեք։

Բոլոր հիմնավորումներն այն մասին, որ ընտրությունների ժամանակ չի հաջողվում քվեարկել կամ մարդիկ դեմ են քվեարկում, իսկ արդյունքները կեղծվում են, խոսակցություններ են աղքատների համար։ Եթե ճնշող մեծամասնությունը դեմ է, այդ քվեարկությունն անհնար է կեղծել։ Եթե բոլորը միավորվեն, ոչ ոք երբեք չի կարողանա կեղծել արդյունքները։ Եթե բոլորը դեմ չեն, ապա ինչո՞ւ եք կարծում, որ ձեր տեսակետն ավելի ճիշտ է, քան իշխանության աջակիցներինը։

Ընդդիմությունը գլխավորած մարդիկ ինչ-որ ժամանակ իշխանություն են ներկայացրել։ Այդ ժամանակ նրանք նույնպես չեն լսել ընդդիմության ձայնը և փորձել են լուծել խնդիրներն ուժային ճանապարհով։ Այսօր նրանք մեղադրում են գործող իշխանությանը մի բանում, ինչով ժամանակին իրենք ենք զբաղվել։

- Ռուսաստանում Ձեր ընտրողների հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ կան, որոնց կարծիքը շատ հարցերում կախված է նրանից, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Այդ գործոնը հաշվի առնու՞մ եք Ձեր նախընտրական միջոցառումների ժամանակ։

— Ես հաշվի եմ առնում բոլոր գործոնները` ինչպես ցանկացած մարդ, որը ընտրությունների է մասնակցում։ Չեմ կարող ասել, որ ես կենտրոնացել եմ միայն հայ ընտրողների վրա։ Մենք հիմնվելու ենք Ռուսաստանի տարածքում ապրող բոլոր քաղաքացիների, տարբեր ազգությունների ներկայացուցիչների վրա։ Ես առաջադրվում եմ Պետդումայում, և առաջին հերթին ինձ համար կարևոր են ռուսական պետության շահերը։ Բայց արտաքին քաղաքականության շատ հարցերում ՌԴ-ի և ՀՀ-ի շահերի միջև տարբերություն չկա։ Մենք նույն միությունների և դաշինքների մեջ ենք։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է անդրկովկասյան տարածաշրջանում։

-Մտադի՞ր եք որպես պատգամավոր մասնակցել Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցությանը խորհրդարանական ձևաչափերում։

— Ես կարող եմ շատ օգտակար լինել այդ հարցում, որովհետև ազգությամբ հայ եմ, Ռուսաստանի քաղաքացի եմ և վայելում եմ ՌԴ քաղաքացիների վստահությունը։ Բազմաթիվ համակիրներ ունեմ նաև Հայաստանում։

- Ընտրություններից հետո ի՞նչ ապագա է սպասվում «Ձայնի իրավունք» ծրագրին։

— Տվյալ պահին ես արձակուրդում եմ։ Օրենքը պահանջում է, որ ընտրությունների մասնակցելու դեպքում ես չեմ կարող եթերում մնալ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Հաղորդումը եթեր դուրս չի գա մինչև սեպտեմբերի 18-ը, այսինքն` մինչև ընտրությունների ավարտը։ Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին, ապա ես բնականաբար հույս ունեմ, որ կշարունակեմ վարել ծրագիրը։ Ժամանակս կբավականացնի, չեմ պատկերացնում կյանքս առանց հեռուստատեսության։ Կարելի է լինել Պետդումայի պատգամավոր և հաղորդավար, ոչ մի հակասություն չեմ տեսնում։ Օրենքով լրագրողի աշխատանքը համարվում է ստեղծագործական և արգելված չէ քաղաքական գործիչներին։ Նման օրինակները շատ են։ Իմ գործընկեր Ալեքսեյ Պուշկովը, լինելով Պետդումայի պատգամավոր, շարունակում է վարել «Պոստսկրիպտում» հայտնի ծրագիրը։

- Ձեր ծրագրերում հաճախ եք անդրադառնում կովկասյան տարածաշրջանի խնդիրներին։ Ի՞նչ գնահատական կտաք իրավիճակին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք հայ եք, ծնվել եք Բաքվում և Ռուսաստանի քաղաքացի եք։

— Աշխարհը փոխվում է։ Դեռ 210 տարի առաջ Չինաստանում ուտելու բան չկար, մարդիկ դուրս էին գալիս փողոց և ընկնում ճնճղուկների հետևից, որպեսզի չկարողանան շունչ քաշել ու հանգստանալ։ Թռչուններն անընդհատ օդում մնալուց հյուծվում ու ընկնում էին գետնին, իսկ մարդիկ հավաքում էին նրանց ու ուտում։ Այսօր Չինաստանն առաջատար տնտեսական գերտերություն է։
Ի՞նչ էր ներկայացնում իրենից Ռուսաստանը 2000թթ-ի սկզբին։ Արևմտյան ԶԼՄ-ները գրում էին, որ այս երկիրը «մուկ է, որը փորձում է մռնչալ»։ Այսօր մենք հակաահաբեկչական գործողություն ենք վարում մեր սահմաններից դուրս` Սիրիայում։ Ռուսաստանն այսօր երկիր է, առանց որի մասնակցության ոչ մի խնդիր չի լուծվում ժամանակակից աշխարհում։ Այդ փոփոխություններն անդրադառնում են նաև տարածաշրջանի վրա, որի մասին խոսում ենք։

Կարծում եմ, որ տարածաշրջանում դրական փոփոխությունների համար խթան կհանդիսանա Ռուսաստանի տնտեսական հզորացումը։ Քաղաքական և ռազմական առումով մենք գերտերություն ենք, բոլորն են հասկանում։ Տնտեսական տեսանկյունից Ռուսաստանի հզորացումն անպայման կհանգեցնի նրան, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում կհայտնվեն Ռուսաստանի դաշնակիցներ։ Դա մեծ հաշվով կնշանակի աշխարհի նոր աշխարհաքաղաքական բաժանում, կհայտնվեն ազդեցության նոր կենտրոններ։ Որքան շատ լինեն ուժի բևեռները, այնքան անվտանգ կլինի աշխարհը։

Լրահոս
0