00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում Խաղողօրհնեքի կարգ կկատարվի

© Sputnik / Asatur YesayantsЧин освящения винограда
Чин освящения винограда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգոստոսի 14-ին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Խաղողօրհնեքի կարգ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Սուրբ Պատարագից հետո մի շարք եկեղեցիներում ազգային ու ժողովրդական խմբերի մասնակցությամբ տեղի կունենան միջոցառումներ և կմատուցվի սիրո ճաշ։ Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից

Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից՝ ժամը 13:00-ին, հավատացյալները խաչերթով կքայլեն դեպի Գրիգոր Նարեկացու արձանը, որտեղ տեղի կունենա խաղողի օրհնության կարգ և օրհնված բերքը կբաժանվի մասնակիցներին: Խաչերթի ընթացքում մասնակիցները կշրջեն բնակելի շենքերի բակերում և աղոթագրքեր կբաժանեն ժողովրդին:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ ժամը 17:30-ին, Կենտրոն վարչական շրջանի աջակցությամբ տեղի կունենա տոնական համերգային ծրագիր։

Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում կկազմակերպվի համերգային ծրագիր Դավթաշենի «Նոր Դար» պարային համույթի մասնակցությամբ:

Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Ավան վարչական շրջանի աջակցությամբ տեղի կունենա տոնական միջոցառում՝ երգի-պարի խմբերի մասնակցությամբ, որից հետո կկազմակերպվի հյուրասիրություն:

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղի կունենա միաժամանակ երկու միջոցառում: Տոնի կապակցությամբ Սուրբ Պատարագից հետո կկատարվի խաղողի օրհնության կարգ, որին կհաջորդի բակային-հոգևոր ճամբարի ամփոփումը: Միջոցառման ընթացքում ճամբարի մասնակիցներին կտրվեն պատվոգրեր, իսկ այն երեխաներն ովքեր մկրտված չեն՝ կմկրտվեն:

Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ժամը 18.00-ին կկազմակերպվի տոնական միջոցառում՝ համայնքի երեխաների մասնակցությամբ:

Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թաղապետարանի կրթական բաժնի աջակցությամբ կկազմակերպվի տոնական միջոցառում: Սուրբ պատարագից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը կկատարի խաղողի օրհնության կարգ, որից հետո մասնակիցների հետ հոգևոր զրույց կունենա: Այնուհետև թվով 7 մանկապարտեզներից 5-ական երեխաներ հանդես կգան մայրերին նվիրված ասմունքով և երգերով, որից հետո կմասնակցեն կավճանկարի մրցույթի:

 

Լրահոս
0