00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի և հայ օլիմպիականների հանդիպումը

© presidentՍերժ Սարգսյանի և հայ օլիմպիականների հանդիպումը
Սերժ Սարգսյանի և հայ օլիմպիականների հանդիպումը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը Ռիո դե Ժանեյրոյում հանդիպում է ունեցել 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր՝ օգոստոսի 13-ին, Ռիո դե Ժանեյրո քաղաքի օլիմպիական ավանում հանդիպում է ունեցել 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Ձեր երկրպագուները շատ են, բայց ձեր առաջին երկրպագուները, առաջին սատարողները Հայաստանի քաղաքացիներն են, ձեր մարզիչներն են, Օլիմպիական կոմիտեն է: Դուք ինձնից շատ լավ գիտեք՝ լարվել պետք չէ: Սպորտը այնպիսի բան է, որ միշտ կարող է լինել հաջողություն և անհաջողություն՝ կարևորը, որ դուք կարողանաք ամբողջովին դրսևորվել: Վերջին տարիներին բավականաչափ աճել է մրցանակների թիվը: Նորից եմ կրկնում, ամենակարևորը այն է, որ դուք կարողանաք ամբողջովին դրսևորվել»,- հանդիպման ընթացքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը վստահություն է հայտնել, որ հայ մարզիկները ունենալու են հաջողություններ և հիշեցրել, որ այդ հաջողությունները նաև մեր ժողովրդին ավելի ճանաչելի են դարձնում: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայ մարզիկները մրցելու են այլ՝ ավելի մեծ ազգերի ընտրյալների հետ, ովքեր իրենց սեփական երկրներում հազարավոր մրցակիցներ ունեն, և այդ հանգամանքից ելնելով է, որ հայ մարզիկի ձեռքբերումը ավելի է արժևորվելու:

© presidentՍերժ Սարգսյանի և հայ օլիմպիականների հանդիպումը
Серж Саргсян на встрече со спортсменами и тренерами сборной Армении - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի և հայ օլիմպիականների հանդիպումը
Լրահոս
0