00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարեկ Աբգարյան. Սերուգոն շատ անհարմար մրցակից էր

© Sputnik / Ani MejlumyanՆարեկ Աբգարյան
Նարեկ Աբգարյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օլիմպիական մրցաշարի առաջին գոտեմարտում հաղթանակ տանելուց հետո հայ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն իր տպավորությունների մասին խոսեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ: 24-ամյա բռնցքամարտիկը նշեց, որ դժվար ու անկանխատեսելի մրցակցի հետ էր ռինգ դուրս եկել:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. «Ռոնալդ Սերուգոն ինձ համար շատ անհարմար մրցակից էր»,- զրույցն այսպես սկսեց Նարեկ Աբգարյանը՝ չթաքցնելով զարմանքը:

«Բռնցքամարտում մի արտահայտություն կա՝ անհարմար մրցակից: Այս մարդը հենց այդպիսի անհարմար զույգ էր: Այս կարգի բռնցքամարտիկներից երբեք չես կարող հասկանալ, թե ինչ կարելի է սպասել: Այդ պատճառով էլ ստիպված էի նաև ինձ համար անսովոր մարտ անցկացնել»,- ասաց նա:

Հայ բռցքամարտիկի խոսքով՝ որքան էլ տարբեր լինի մարզիկի ոճը, եթե բռնցքամարտին տիրապետում ես, ուրեմն հարմարվում ես մրցակցիդ, ինչպես ասում են՝ գտնում ես բանալին, «իսկ կան բռնցքամարտիկներ, որոնք անհարմար են, ու վերջ»:

Նարեկ Աբգարյան - Sputnik Արմենիա
Ռիո-2016. Բռցքամարտիկ Նարեկ Աբգարյանի հաղթական մեկնարկը

Նարեկ Աբգարյանի մրցակից ուգանդացի Ռոնալդ Սերուգոն նրանից բարձրահասակ էր, սակայն հայ մարզիկի խոսքով՝ դա խոչընդոտ չէր իր համար, քանի որ սովորաբար մրցել է իրենից հասակով բարձր մրցակիցների հետ:

«Իմ մենամարտերում ինձանից կարճ բռնցքամարտիկների հետ շատ քիչ եմ մենամարտել: Մրցակիցներիս 80 տոկոսն ինձնից բարձրահասակ են եղել: Սովորական էր ինձ համար: Գիտեի էլի, որ Աֆրիկայից կոլոտ մարդ չի գա»,- ասաց հայ մարզիկը:

Մրցումների մեկնարկային հաղթանակից հետո Աբգարյանը 1/8 եզրափակիչում մրցելու է չինացի Հու Յինգուանի հետ: Խոսելով իր ապագա մրցակցի մասին՝ Նարեկը նշեց. «Ծանոթ եմ չինացուն: Գիտեմ, թե ինչ ոճով է մենամարտում և փորձառու է: Բայց անանցանելի արգելք չեմ համարում նրան և, իհարկե, կարող եմ հաղթել: Հիմա արդեն պետք է լավ պատրաստվել այդ մենամարտին»:

Նշենք, որ Նարեկ Աբգարյանի և Ռոնալդ Սերուգոյի՝ օգոստոսի 14-ին կայացած մենամարտն ավարտվեց հայ բռնցքամարտիկի հաղթանակով:

© Sputnik / Ani MejlumyanՆարեկ Աբգարյան
Նարեկ Աբգարյան - Sputnik Արմենիա
Նարեկ Աբգարյան
Լրահոս
0