Ռիո-2016. Հայ մարզիկներից 4-ը ելույթ կունենան այսօր

© Photo : ArmenpressАрсен Джулфалакян
Арсен Джулфалакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը Հայաստանն ունի 4 մարզիկ:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Պայքարի մեջ են մտնում ըմբիշները: Ժամը 17:00-ից պայքարը կսկսի հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: 75 կգ քաշային կարգի որակավորման փուլում Արսենի մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Դանիել Ալեքսանդրովն է:

18:30-ից 56 կգ քաշային բռնցքամարտիկ Արամ Ավագյանը 1/8 եզրափակչի իր մենամարտը կանցկացնի՝ մրցելով իռլանդացի Ջոն Մայքլ Կոնլանի հետ: Ժամը 20:00-ից իր 2-րդ մենամարտը կանցկացնի նաև Հայաստանը ներկայացնող մեկ այլ բռնցքամարտիկ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: 1/8 եզրափակչում Հովհաննեսի մրցակիցը չինացի Քիանխուն Հուն է:

Ժամը 22:30-ին մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր) եզրափակչի ելույթը կունենա:

Լրահոս
0