Անհաջող օր. Արամ Ավագյանը նույնպես դուրս մնաց պայքարից

© Sputnik / Ani MejlumyanАрам Авагян
Арам Авагян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի պարտությանը հաջորդեց բռնցքամարտիկ Արամ Ավագյանի պարտությունը, և հայ բռնցքամարտիկը դուրս մնաց Օլիմպիական խաղերի հետագա պայքարից:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 14-ին պայքարի մեջ մտավ 56 կգ քաշային Արամ Ավագյանը: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իռլանդացի Մայքլ Քոնլանն էր:

Ծանր մենամարտում Արամը զիջեց մրցակցին 3:0 հաշվով և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ կմտնի նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Նրա մրցակիցը կլինի չինացի Հու Ցյան Սյանը:

Լրահոս
0