Քիմ Քարդաշյանի «բարակության» գաղտնիքը

© Miguel Schincariol / AFPКим Кардашьян
Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանի սիրելի զբաղմունքներից մեկն իր առօրյան մյուսներին պատմելն է։ Նա հասարակության քննարկման առարկա է դարձնում իր կյանքը, որին ուշիուշով հետևում է օգտատերերի մի հսկայական բանակ։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Այս անգամ էլ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել Snapchat- ում և հայտնել, թե ինչպես է ջերմության (տաք թերապիա) միջոցով կարողացել հասնել նրան, որ իր գոտկատեղը բավականաչափ փոքրանա:

Ավելի վաղ նա պատմել էր, թե ինչպես է նիհարել առաջնեկին լույս աշխարհ բերելուց հետո, հիմա էլ պատմում է իր նոր «էսթետիկ» արկածի մասին:

Հանրահայտ հեռուստաաստղը որոշել է փոփոխության ենթարկել իր մարմինը և այդ նպատակով դիմել է իր վստահելի բժշկին` մաշկաբան Սիմոն Օրիանդ Էփիոնին։

Քիմը հանգամանալից պատմում է թե ինչպես է անցել բուժումը, ինչպես է աստիճանաբար ձգվել մաշկն ու ինչպես է մաշկի տակ եղած յուղի շերտը հեռացել:

Նրա խոսքով` փոփոխությունը դեռ այնքան էլ չի երևում, բայց հավաստիացրել է, որ ընդամենը երկու ամիս անց բուժման արդյունքն ավելի ակնհայտ կլինի:

Լրահոս
0