Հայ բռնցքամարտիկները լքեցին օլիմպիական ռինգն ամբողջ կազմով

© Sputnik / Ани МеджлумянБоксер Нарек Абгарян
Боксер Нарек Абгарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում այսօր ռինգ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող վերջին բռնցքամարտիկը: Նարեկ Աբգարյանը մրցաշարի 1/8 եզրափակիչում մրցեց չինացի Հու Յինգուանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի-Sputnik. Առաջին ռաունդում մենամարտն անցավ հավասար պայքարում:

Շատ դժվար էր բռնցքամարտիկներից որևիցէ մեկին առավելություն տալ, բայց մրցավարները 10:9 հաշվով հաղթանակը առաջին ռաունդում շնորհեցին չինացի բռնցքամարտիկին: 

Յինգուանն էլ պակաս չէր մնում, ու մրցավարները երկու ռաունդներից հետո նորից առավելություն տվեցին Նարեկի մրցակցին:

© Sputnik / Ани МеджлумянՌիո-2016. մեր հավաքականի բռնցքամարտիկները հետևում են Նարեկ Աբգարյանին տրիբունայից
Рио-2016 - Sputnik Արմենիա
Ռիո-2016. մեր հավաքականի բռնցքամարտիկները հետևում են Նարեկ Աբգարյանին տրիբունայից

Վերջին ռանդում Յինգուանի գործողություններում որոշակի հոգնածություն նկատվեց:

Համենայնդեպս, Աբգարյանն ավելի թարմ տեսք ուներ ու անընդհատ շարժվում էր առաջ:

Երրորդ ռաունդի միջնամասում մարտն ընդհատվեց, ու Յինգուանին բժշկական օգնություն ցուցբերվեց բավականին երկար ժամանակ:

Այդ պահը օգնեց չինացուն մի փոքր հանգստանալ, որովհետև մնացած ժամանակահատվածում Աբգարյանից անընդհատ խուսափում էր մրցակիցը:

© Sputnik / Ани МеджлумянԲռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը Ռիո-2016-ում պարտվեց չինացի Հու Յինգուանին
Боксер Нарек Абгарян - Sputnik Արմենիա
Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը Ռիո-2016-ում պարտվեց չինացի Հու Յինգուանին

Մենամարտի վերջն ազդարարող ազդանշանը պարզապես կանգնեցրեց Նարեկ Աբգարյանի առաջընթացը, բայց մրցավարները երրորդ ռաունդում էլ հաղթանակը շնորհեցին չինացի բռնցքամարտիկին:

Այդպիսով, բռնցքամարտի մրցաշարը հայ օլիմպիականների համար ավարտվեց:

Արթուր Հովհաննիսյանին, Նարեկ Աբգարյանին, Արամ Ավագյանին, Հովհաննես Բաչկովին ու Վլադիմիր Մարգարյանին չհաջողվեց մոտենալ օլիմպիական մեդալներին:

Լրահոս
0