Մխիթարյանի գործակալը գնել է հայտնի գանգստերի առանձնատունը

© belnovostiԱռանձնատուն
Առանձնատուն - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի ձեռք բերած առանձնատունը գտնվում է Ֆլորիդայում։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան 7 մլն ֆունտ ստերլինգով Ֆլորիդայում ձեռք է բերել շքեղ առանձնատուն: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Այն ժամանակին պատկանել է ամենահայտնի գանգստերին՝ Ալ Կապոնեին:

Հիշեցնենք, որ միայն Պոլ Պոգբայի տրանսֆերից իտալացի գործակալը ստացել էր մոտ 25 մլն եվրո:

 

 

Լրահոս
0