Հրդեհ Արմավիրի ռեստորաններից մեկում

© ЕathinodeЕда, огонь, пожар
Еда, огонь, пожар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 19-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բանգլադեշ թաղամասի հացի գործարանում հրդեհ է բռնկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.56-ին, մարվել՝ 17.36-ին:

Այրվել է քաղաքացի Ս. Հ.-ի նախկին հացի գործարանի տարածքում գտնվող ռեստորանի տնօրենի գրասենյակը՝ մասնակի, գրասենյակի պատուհանները՝ ամբողջությամբ (8 քմ), ռեստորանի տանիքը (մոտ 70 քմ), ռեստորանին հարակից չոր խոտածածկ տարածք և փայտ (40 քմ):

 

Լրահոս
0