Լևան Բերիանիձեն կիսաեզրափակչում կմրցի թուրք ըմբիշի հետ

© Sputnik / Ani MejlumyanЛеван Берианидзе
Леван Берианидзе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ընբիշ Լևան Բերիանիձեն հաղթեց հունգարացի Դավիթ Լիգետիին և կիսաեզրափակչում կմրցի աշխարհի գործող չեմպիոնի հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Spunik. Քառորդ եզրափակչում Լևան Բերիանիձեի մրցակիցը հունգարացի Դավիթ Լիգետին էր: Առաջին մրցափուլում Լևանը զգուշացվեց պասիվ գոտեմարտ վարելու համար, իսկ մրցակցիը մեկ միավոր ստացավ:

Երկրորդ մրցափուլում արդեն մրցակիցը զգուշացվեց, և մեկ միավոր ստացավ Բերիանձեն, այնուհետև նա կարողացավ փոխադրում անել և վաստակել ևս երկու միավոր: Գոտեմարտը ավարտվեց 3:1 հաշվով` հօգուտ հայ ըմբիշի:

Կիսաեզրափակչում Լևան Բերիանիձեի մրցակցիը կլինի աշխարհի գործող չեմպիոն, թուրք Թահա Աքգյուլը:

Լրահոս
0