00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում մեկնարկեցին ռուսական հոգևոր մշակույթի օրերը

© Kumayri GyumriГород Гюмри
Город Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական հոգևոր մշակույթի օրերը Գյումրիում մեկնարկեցին «Պատվո բլրի» մոտ` հոգևոր սպասավորների, հասարակական գործիչների և պաշտոնյաների մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Այն, որ հայ և ռուս ժողովուրդները նման են և միասին կիսում են պատմության շատ էջեր, նորություն չէ։ Միմյանց հետ ուս-ուսի հայ և ռուս զինվորները կռիվ են մղել ու զոհվել տնից հեռու, մեկը՝ հեռավոր ռուսական, մյուսը՝ հայկական հողում:

Ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշը համարվող Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրը ճակատագրեր է ամփոփում: Այստեղ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուս սպաների ու զինվորների աճյուններն են ամփոփված: 160 տարի առաջ հենց նույն տարածքում գերեզմանոց է հիմնվել ու կառուցվել մատուռ:

1828, 1855 և 1877-1878 թվականներին զոհված 240 զինվորականների հիշատակին նվիրված միջոցառմամբ օգոստոսի 20-ին մեկնարկեց Հայաստանում «Ռուսական հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը: Մինչ ծաղիկներ ու ծաղկեպսակ կդրվեին հուշահամալիրին՝ ի հիշատակ հայկական հողում ամփոփված զինվորների, հնչեցին երկու երկրների օրհներգերը, կատարվեց հիշատակի կարգ՝ ձեռամբ հայր Անդրեյի: Արարողությանը մասնակցեց նաև Սանկտ Պետերբուրգի Մետրոպոլիայի հոգևոր երգչախումը: Միջոցառմանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում ՌԴ հյուպատոս Եվգենի Կոնիշևը, պաշտոնատար այլ անձինք:

© Арменуи МхоянՀայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ծաղիկներ դրեցին «Պատվո բլուր» հուշարձանին
Дни русской духовной культуры в Гюмри - Sputnik Արմենիա
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ծաղիկներ դրեցին «Պատվո բլուր» հուշարձանին

Դեսպան Վոլինկինը կարևորեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը` նշելով, որ այս հուշահամալիրն այդ բարեկամության վառ ապացույցն է, և ընդգծեց, որ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումն իրապես պատմական իրադարձություն կարելի է համարել:

«Վեց տարի առաջ` օգոստոսի 20-ին, վերաբացվեց այս հուշահամալիրը` ՌԴ և ՀՀ նախագահների մասնակցությամբ։ Այս իրադարձությունն առավել սերտացրեց հայ-ռուսական բազմադարյա բարեկամությունը: Հուշահամալիրի վերաբացումը ևս մեկ ապացույց էր, որ մեր երկու ժողովուրդները փառքով են հիշում և խնկարկում իրենց այն որդիներին, որոնք զոհվել են հանուն ազատության: Այսօր էլ` վեց տարի անց, մենք այստեղ ենք, որպեսզի վառ պահենք նրանց հիշատակը»,- նշեց դեսպանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդանշական համարեց, որ հենց «Պատվո բլրի» մոտ են հավաքվել բոլորը, մի վայր, որտեղ ամփոփված են այն զինվորների աճյունները, ովքեր իրենց կյանքն են տվել Գյումրին պաշտպանելու համար: Նրա խոսքով` 2010 թվականին վերականգնված այս հուշակոթողն արդեն դարձել է ոչ միայն հիշատակի, այլ երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող հրաշալի կոթող։

«Ռուսական հոգևոր մշակույթի օրերը կարևոր իրադարձություն է մեր քաղաքի համար: Այս գեղեցիկ միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր երկու երկրներն իրար են կապված ոչ միայն ստրատեգիական համագործակցության, այլև ավելի խորը՝ մշակութային և հոգևոր կապով: Գյումրին մշակութային մայրաքաղաք է, և այստեղ բարձր է գնահատվում մշակույթը, հուսով եմ` «Ռուսական մշակութային օրերը» Գյումրիում կդառնան բարի ավանդույթ»,- նշեց քաղաքապետը։

© Арменуи МхоянՌուսական հոգևոր մշակույթի օրեր Գյումրիում
Дни русской духовной культуры в Гюмри - Sputnik Արմենիա
Ռուսական հոգևոր մշակույթի օրեր Գյումրիում

Նա ընդգծեց նաև Հայաստանում ՌԴ դեսպանության, 102-րդ ռազմակայանի ղեկավարության և Գյումրու քաղաքապետարանի ջերմ համագործակցությունը։

2009թ. Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ ու հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով այս տարածքում իրականացվել են բարեկարգման և վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան։

Լրահոս
0