00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Օքթոբերֆեսթի հյուրերը ժամանել էին մոտոցիկլետներով

© Арам НерсесянФестиваль пива в Ереване
Фестиваль пива в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բելառուսից երեք զբոսաշրջիկներ մոտոցիկլետներով Երևան էին ժամանել, որպեսզի համտեսեն հայկական գարեջուրը Yerevan Beer Fest փառատոնի ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Բելառուսի մայրաքաղաք Մինսկից Հայաստան առաջին անգամ զբոսաշրջիկներ էին եկել` դժվար ճանապարհը հաղթահարելով մոտոցիկլետներով:

Երևանի քաղաքապետարանն արդեն երրորդ անգամ է անցկացնում է Yerevan Beer Fest փառատոնը` Կարապի լճի շրջակայքում հավաքելով մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին: «Երևանյան ամառ» միջոցառումների եռամսյա ծրագրի շրջանակում օգոստոսի 20-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցավ գարեջրի փառատոնը:

«Երևանում շատ լավ է: Այստեղի գարեջուրը շատ համեղ է: Անկրկնելի բույր ունի», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մայրաքաղաքի հյուրերից Ալեքսեյը:

Մինսկից ժամանած մեկ այլ հյուրի խոսքով` համացանցում Երևանի մասին կարդալիս ինքը կարծել էր, թե «Երևանը փոքր-ինչ ձանձրալի քաղաք է», սակայն տպավորությունները միանգամայն այլ են:

© Арам НерсесянԵրիտասարդ բելառուսները մոտոցիկլետներով ժամանել են Երևանի գարեջրի փառատոնին
Фестиваль пива в Ереване - Sputnik Արմենիա
Երիտասարդ բելառուսները մոտոցիկլետներով ժամանել են Երևանի գարեջրի փառատոնին

«Մենք մոտցիկլետներով ենք Մինսկից ժամանել: Երևանը շատ գեղեցիկ է, այստեղ ամեն ինչ հրաշալի է, մենք ճանապարհորդում ենք: Մենք կցանկանայինք կրկին վերադառնալ», — ասաց Արսենին և ավելացրեց, որ հայկական գարեջուրը յուրօրինակ համ ունի:

Նա ավելացրեց, որ բելառուսական գարեջուրը սպիրտի համ ունի, իսկ Հայաստանում այս ըմպելիքն ավելի փափուկ համ ունի:
Բելառուսից ժամանած զբոսաշրջիկները բաց տեսակի այս ոգելից խմիչքը համտեսելուց հետո մոտեցան այլ տաղավարների, որտեղ կարող էին փորձել նաև մուգ տեսակի գարեջուր:

Արև, կարապներ, գարեջուր և պարեր

Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշեց, որ գարեջրի փառատոնը և Yerevan Taraz Fest-ը «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի ամենախոշոր միջոցառումներն են:

Փառատոնին մասնակցեցին հայրենական գարեջուր արտադրողները, գարեջրի ռեստորան-ակումբները, գարեջրի սիրահարների ասոցիացիաներն ու խեցգետնի սիրահարների ֆեդերացիան:

© Арам НерсесянԳարեջրի փառատոն Երևանում
Գարեջրի փառատոն Երևանում - Sputnik Արմենիա
1/3
Գարեջրի փառատոն Երևանում
© Арам НерсесянԳարեջրի փառատոն Երևանում
Գարեջրի փառատոն Երևանում - Sputnik Արմենիա
2/3
Գարեջրի փառատոն Երևանում
© Арам НерсесянԳարեջրի փառատոն Երևանում
Գարեջրի փառատոն Երևանում - Sputnik Արմենիա
3/3
Գարեջրի փառատոն Երևանում
1/3
Գարեջրի փառատոն Երևանում
2/3
Գարեջրի փառատոն Երևանում
3/3
Գարեջրի փառատոն Երևանում

«Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցեց Լեռնային Ղարաբաղի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը: Երևանը և Ստեփանակերտը սերտ կապեր ունեն, համագործակցություն կա նաև զբոսաշրջության ոլորտում, և այս տաղավարը ներկայացնում է Ղարաբաղի զբոսաշրջային ներուժը», — Sputnik Արմենիային ասաց Բարաղամյանը:

Ծով գարեջուր և զվարճանքներ

Բարաղամյանի խոսքով` հինգ ժամի ընթացքում միջոցառման հյուրերը գարեջուր խմելու, խեցգետին ուտելու, այլ ուտեստներ համտեսելու, ինչպես նաև տարբեր մրցումների մասնակցելու և մրցանակներ շահելու հնարավորություն ունեն: Փառատոնի ընթացքում ելույթ ունեցան երաժշտական համույթներ, պարային խմբեր, դիջեյներ:

«Անցած տարիների ընթացքում փառատոնն ունեցել է 4000 այցելու, այս տարի նրանց քանակն ավելացել է, սակայն կոնկրետ թվեր հնարավոր կլինի ասել միայն փառատոնի ավարտից հետո: Այսօր շուրջ 100 կգ խեցգետին կա այստեղ», — ասաց Բարաղամյանը` նշելով, որ հասարակական միջոցառումների ընթացքում անվճար հյուրասիրություն չի թույլատրվում, նման փառատոների իմաստը վաճառքն ու դրանից ստացվող եկամուտն է:

© Арам НерсесянԵրևանի գարեջրի փառատոն
Фестиваль пива в Ереване - Sputnik Արմենիա
Երևանի գարեջրի փառատոն

Նա ավելացրեց, որ Yerevan Beer Fest գարեջրի փառատոնը կարելի է համարել գերմանական Oktoberfest-ի` «ավագ ընկերոջ» նախատիպը: Քաղաքապետի օգնականի խոսքով` միջոցառման կազմակերպիչները ձգտում են այնպես անել, որ գարեջրի փառատոնը դառնա ամենալայնածավալ միջոցառումներից մեկը, որը Հայաստանի մարզերից և այլ երկրներից կհյուրընկալի մեծ թվով մասնակիցների:

Բարաղամյանն ավելացրեց, որ այս փառատոնը պետք է դարձնել բրենդային և ավանդական, որովհետև Երևանն ունի գարեջրի արտադրության 3000 տարվա պատմություն. դեռ ուրարտացիներն էին պատրաստում գարեջուր, ինչի մասին վկայում են «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցում պահվող նյութերը։

Երևանի գարեջրի փառատոնի նպատակն է արտերկրից ժամանած հյուրերին ծանոթացնել հայկական գարեջրի յուրահատկություններին և մեկ հարթակում ներկայացնել այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են գարեջրի արտադրությամբ հայկական շուկայում:

Լրահոս
0