Օլիմպիական վերջին օրվա առաջին պարտությունները

© Sputnik / Hasmik GrigoryanГеоргий Кетоев
Георгий Кетоев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օլիմպիական խաղերի վեջին օրը հայ մարզիկներից պայքարի մեջ մտան ազատ ոճի ըմբիշներ 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը և 97 կգ քաշային Գեորգի Կետոևը:

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի-Sputnik. Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ 97 կգ քաշային Գեորգի Կետոևը պարտություն կրեց:
1/8 եզրափակչում նրա մրցակիցը վրացի Էլիզբար Օդիկաձեն էր:

Георгий Кетоев - Sputnik Արմենիա
Մրցումների վերջին օրը Ռիոյում հանդես կգան հայ ըմբիշները

ԳերոգիԿոտոևը 8:1 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին, եթե վերջինս հասնի մինչև եզրափակիչ Կետոևը կկարողնա պայքարել բրոնզե մեդալի համար:

Ավելի վաղ մրցեց Դավիթ Սաֆարյանը։ Նրա առաջին մրցակիցը աշխարհի գործող չեմպիոն, Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոն էր:

Գոտեմարտը շատ լարված անցավ: Առաջին մրցափուլից հետո 1:0 հաշվով հաղթում էր Դավիթ Սաֆարյանը:

Երկրորդ մրցափուլում իտալացի ըմբիշը կարողացավ փոխադրել Դավիթին և ստացավ երկու միավոր: 

Գոտեմարտի վերջին րոպեին Դավիթը նետվեց առաջ, որպեսզի կարողանա հնարք կատարել և հաղթել, բայց սխալ թույլ տվեց և դուրս եկավ գորգի սահմաններից, ինչը իտալացուն ևս մեկ միավոր տվեց:

© Sputnik / Ani MejlumyanԴավիթ Սաֆարյան
Давид Сафарян - Sputnik Արմենիա
Դավիթ Սաֆարյան

Գոտեմարտն ավարտվեց Չամիզոի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Եթե նա հասնի մինչև եզրափակիչ, ապա Դավիթը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Լրահոս
0