Վրաստանում փորձել են պայթեցնել Ռուսաստան–Հայաստան գազատարը

© Photo : Gazprom Armenia official site / газ газопровод трубопровод трубы вентиль газификация Газпром Армения
газ газопровод трубопровод трубы вентиль газификация Газпром Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանում մի խումբ մարդիկ փորձել են պայթեցնել Ռուսաստան–Հայաստան գազատարի բաց հատվածը։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հինգ մարդ է կալանավորվել Վրաստանում Ռուսաստան-Հայաստան գազատարի մի հատվածը պայթեցնելու փորձի համար, հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։

«Քննությունը պարզել է, որ կալանավորվածները պատրաստվում էին Արագվի գետի մոտ պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազատարի բաց հատվածը»- հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Նշենք, որ Ռուսական գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի տարածքով:

Լրահոս
0