00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի օլիմպիականներն ու հայ օլիմպիականները (մաս 1)

© Sputnik / Ani MejlumyanАртур Алексанян. Олимпиада в Рио-2016
Артур Алексанян. Олимпиада в Рио-2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամառային 31-րդ օլիմպիական խաղերն անցան պատմության գիրկը: Հետևաբար արդեն հիշողություններով ենք խոսելու Ռիո դե Ժանեյրոյում կայացած խաղերի մասին: Ու առաջին հերթին չենք մոռանալու, որ այս խաղերը պատմության մեջ անցան որպես սկանդալների հետ կապված խաղեր:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Բայց չմոռանանք սպորտային բաղկացուցիչի մասին: Ինչ էլ լինի, օլիմպիական խաղերը սպորտային փառատոն են համարվում: Իհարկե, հայկական սպորտի տարեգրության մեջ Ռիոյի խաղերն իրենց անմոռանալի հետքը կթողնեն, չէ՞ որ քսան տարվա ընդմիջումից հետո մենք հասանք մեր լավագույն արդյունքին:

Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը մեզ համար սպասելի էր, բայց այս մեդալի արժեքը այնքան մեծ է, որ դեռ երկար ենք խոսելու ու գրելու հունահռոմեական ոճի ըմբիշի գերազանց, հիասքանչ ու գեղեցիկ հաղթանակի մասին: Արթուրը ոչ մի մրցակցի ու ոչ մի մրցավարի շանս չտվեց իր ուժի ու տեխնիկական պատրաստվածության վրա կասկածելու: Միայն հաղթանակներ, ու Հայաստանի պետական օրհներգը հնչեց Ռիոյում:

Արթուր Ալեքսանյանը նվաճեց առաջին ոսկե մեդալը Ռիոյի Օլիմպիադայում - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանը նվաճեց առաջին ոսկե մեդալը Ռիոյի Օլիմպիադայում

Սակայն Արթուր Ալեքսանյանի այդ ֆանտաստիկ հաղթանակի օրը մենք դառնանալու պատճառ էլ ունեցանք, քանի որ կորցրինք ևս մեկ ոսկե մեդալ: Ավելի ճիշտ` այդ մեդալը մեզանից գողացան կամ խլեցին: Երկու դեպքում էլ արդյունքը նույնն է: Միհրան Հարությունյանը հաղթեց սերբ Դավոր Շտեֆանեկին, բայց մրցավարական անարխիան ու ակնհայտ կողմնապահությունը բոլորի աչքի առջև խոր ցավ պատճառեցին և՛ Միհրանին, և՛ մեզ բոլորիս: Այլ պարագայում իհարկե կուրախանայինք արծաթե մեդալով, բայց մենք համոզված ենք, որ Միհրանն է չեմպիոնը ու հենց համապատասխան արդյունք էլ պետք է գրանցենք մեր հոգու խորքում:

Արծաթե մեդալների համար մենք, իհարկե, շատ ուրախացանք, երբ այդ մեդալը հանձնեցին մեր ծանրորդներին՝ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին: Մեր արձագանքը մեր ծանրորդներին կարելի է արտահայտել մեկ բառով ՝ բռավո: Հայ երկու մարզիկներն էլ այնքան վստահ ու հաստատուն քայլերով էին կատարում իրենց մոտեցումները, որ թվում էր, թե օլիմպիական խաղերի մեծ փորձ ունեն: Բայց չէ՞ որ Սիմոն Մարտիրոսյանը 19 տարեկան է, իսկ Գոռ Մինասյանը` 21: Այսինքն 2020 թվականի Տոկիոյի խաղերում մենք արդեն հիմա ունենք հաղթողի հիմնական հավակնորդներ:

Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Միհրան Հարությունյան. Շտեֆանեկն ամեն առավոտ իմ անունն է հիշելու

Անկասկած, մենք շատ լավ արդյունքի հասանք, եթե համեմատենք օլիմպիական նախորդ խաղերում գրանցած արդյունքները: Բայց հետևելով Հայաստանի օլիմպիականների ելույթներին` պետք է ասել, որ կարող էինք ավելին էլ անել, եթե սպորտային բախտը երես չթեքեր: Հարություն Մերդինյանն օլիմպիական բրոնզե մեդալի ռեալ հավակնորդ էր, բայց դաստակների վնասվածքը խանգարեց հայ մարմնամարզիկին այդ արդյունքին հասնելու համար: Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանին էլ պատվո պատվանդանին կանգնելու գործում խանգարեց չարաբաստիկ վնասվածքը: Լևան Բերիանիձեն նույնպես բոլոր շանսերն ուներ բրոնզ նվաճելու համար: Ու նորից՝ ափսոս:

Բնականաբար հիասթափություն ապրեցինք, երբ Արսեն Ջուլֆալակյանը, պարտվելով առաջին իսկ գոտեմարտում, ավարտեց իր ելույթները: Իսկ մենք ու Արսենը հաստատ համոզված էինք, որ 75կգ քաշային կարգում հայ ըմբիշը հաղթողի հիմնական հավակնորդներից է: Ռուբեն Ալեքսանյանն էլ կարող էր երկամարտի արդյունքում նվաճել բրոնզե մեդալ, բայց չստացվեց: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն էլ ի զորու էր մեդալ նվաճելու, նույնը նաև ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, բայց… Դե սպորտ է, ու, իհարկե, սպորտը միայն հաղթանակներից չէ բաղկացած: Պարտությունն ու հաղթանակը իրար կողք են կանգնած, ուղղակի տարբեր տրամադրության հաղորդիչներ են:

Արսեն Ջուլֆալակյան - Sputnik Արմենիա
Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց

Օլիմպիական խաղերում, իհարկե, սպասելիքներ ունեինք նաև բռնցքամարտիկներից ու ազատ ոճային ըմբիշներից, բայց ինչպես ցույց տվեցին մրցումները, մենք այս ձևերում առայժմ հավասար պայքար չենք կարող մղել առաջատար մարզիկների հետ, չնայած երկու ձևերում էլ հայ օլիմպիականները արեցին այն, ինչ կարող էին տվյալ պահին:

Հայաստանի օլիմպիականները անկասկած Ռիոյում նոր չափանիշ սահմանեցին արդեն գալիք խաղերի համար: Ու ամենակարևորը` մեր բոլոր մարզիկներն էլ հիմնականում երիտասարդ են կամ այն տարիքում,երբ չի բացառվում, որ չորս տարի անց նրանք նորից կարող են դուրս գալ օլիմպիական պայքարի:

Խոսենք ևս մեկ գործոնի մասին, որն, անկեղծ ասած, մեզ նույնպես շատ էր հետաքրքրում օլիմպիական խաղերի ընթացքում: Տարբեր երկրների օլիմպիական հավաքականներում ընդգրկված էին հայ մարզիկներ, որոնց ելույթներին էլ մենք հետևում էինք մեծ ուշադրությամբ: Այդ մասին արդեն շարունակության մեջ:

Լրահոս
0