00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպան. Պարզ չէ, թե Պերմյակովը որտեղ է կրելու իր պատիժը

© Sputnik / Asatur YesayantsЗаседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым
Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու 102-րդ ռազմակայանը լքած և Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի քրեական գործով դատական գործընթացն ավարտվեց, սակայն մի շարք հարցեր այդպես էլ պատասխան չստացան։ Ամենակարևոր հարցերից մեկն այն էր, թե, ի վերջո, Պերմյակովը որտե՞ղ է կրելու իր պատիժը։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը սպասում էր, որ իր պաշտպանյալի պատիժը կրելու վայրի մասին նշված կլինի դատավճռում, որն այսօր` օգոստոսի 23-ին, ընթերցեց նիստը նախագահող Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանը։ Սակայն ո՛չ մեղադրող կողմը, ո՛չ էլ դատավորը չանդրադարձան այդ հարցին։

«Այդ հարցին չանդրադարձավ նաև մեղադրող կողմը, այդ պատճառով պաշտպանական կողմն էլ իր ճառում չանդրադարձավ՝ մտածելով, որ այդ հարցին կանդրադառնա դատարանը, բայց ինչպես տեսանք, այդ հարցը դատարանն էլ շրջանցեց, և այս պահի դրությամբ պաշտպանական կողմի համար էլ է անհասկանալի, թե Պերմյակովը որտեղ է կրելու իր պատիժը: Ես էլ էի սպասում, որ դատավորը դատավճռով կանդրադառնա, բայց դատարան էլ անորոշության մեջ թողեց»,- դատական նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

Էդուարդ Աղաջանյանն ընդգծեց` այս գործով պատիժը կրելու վայրը պետք է կարգավորվեր դատավճռով։

9 ամիս տևած քրեական գործից հետո դատավճիռը կայացավ, Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկման դատապարտվեց, սակայն այս աղմկահարույց գործին հետևողներն այդպես էլ չստացան այն հարցերի պատասխանները, որոնք վերաբերում էին Ավետիսյանների ընտանիքի սպանության շարժառիթին ու դրդապատճառներին։

Аркадий Нейланд и Валерий Пермяков - Sputnik Արմենիա
Նեյլանդ-Պերմյակով. արտաքին նմանությունը հուշում է հանցագործության մոտիվները
Խոսելով դատավճիռը բողոքարկելու հնարավոր տարբերակի մասին՝ Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է ստանա դատավճիռը և ուսումնասիրի այն, ամբաստանյալի հետ հանդիպումից և նրա հետ ճշտելուց հետո միայն կկարողանա խոսել բողոքարկման մասին:

Նշենք, որ դատական վերջին նիստին ներկա չէին ինչպես Ավետիսյանների հարազատները, այնպես էլ նրանց պաշտպաններն ու Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները:

Դատարանը Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ ապացուցված համարելով մեղադրանքը և համադրելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը:

Ցմահ պատժի մեջ համադրվում է նաև ռուսական կողմի գործով 10 տարվա ազատազրկման պատիժը՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահանջներով:

 

Լրահոս
0