Ադրբեջանում հայտնված Հայաստանի քաղաքացին վերադարձվել է հայրենիք

© Sputnik / Aram NersesyanТурецкая застава вдалеке
Турецкая застава вдалеке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստան վերադարձված քաղաքացին կենթարկվի բժշկական զննության` պարզելու համար, թե ունի՞ արդյոք ներքին վնասվածքներ կամ ձեռքբերովի հիվանդություններ։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը, ով մոտ 10 օր առաջ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, վերադարձվել է հայրենիք, այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։

Նրա տեղեկացմամբ` Աղեկյանը Հայաստան է վերադարձվել երեքշաբթի` ժամը 18-ին: Նախնական տվյալներով` Աղեկյանի ֆիզիկական վիճակը նորմալ է։ Նա վաղը կենթարկվի բժշկական զննության` պարզելու համար, թե արդյո՞ք նրա մոտ կան ներքին վնասվածքներ կամ ֆիզիկական միջամտության հետևանքով առաջացած ձեռքբերովի հիվանդություններ, որոնց հայտնաբերումը պահանջում է ավելի խորը բուժզննում։ Մեկ-երկու օրից կներկայացվեն բժշկական զննության արդյունքները։

Հիշեցնենք, որ Այգեպատ գյուղի 61-ամյա բնակիչ Հենրիկ Աղեկյանը մոտ տասը օր առաջ հատել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանը և հայտնվել Նախիջևանի տարածքում: Ադրբեջանի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տեղեկացրել էին օգոստոսի 15-ին Աղեկյանին ձերբակալելու մասին: Աղեկյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և նախկինում նույնպես հաճախ է տնից անհետացել:

Լրահոս
0