Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայում, կա 14 զոհ

© REUTERS / Remo Casilli Последствия землетрясения в Италии
Последствия землетрясения в Италии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստորեկրյա ցնցումներին հաջորդել է սողանքը, ինչի հետևանքով ավերվել է Ամատրիչե քաղաքը։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի գիշերը Իտալիայի կենտրոնական մասում։ Վերջին տվյալների համաձայն` առնվազն 14 մարդ է զոհվել, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները։

Ակումոլի քաղաքում զոհվել է վեց մարդ, ևս երկուսը` Արկուատա-Տրոնտո քաղաքում և հինգը` Ամատրիչեում։ Իսկ Պեսկարա դել Տրոնտոյում երեխա է զոհվել, որի ծնողները գտնվում են փլատակների տակ։

Առաջին` 6.0 մագնիտուդով ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 03.36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակումոլի քաղաքի մոտ` 4 կմ խորության վրա։

Երկրորդ` 5,4 մագնիտուդով ցնցումը գրանցվել է ժամը 04.34-ին Ումբրիա շրջանում։ Երկրի մակերևույթի ցնցումները զգացվել են կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում` Հռոմում և Բոլոնիայում։ Ըստ ստացված տվյալների` ավերածություններ են տեղի ունեցել Մարկե շրջանի նվազագույնը երեք բնակավայրերում` Ասկոլի Պիչենո, Ֆերմո և Մաչերատա։

Լրահոս
0