Մահացել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

© PanARMENIAN PhotoМикаел Даниелян
Микаел Даниелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ ԶԼՄ–ների`Դանիելյանը սրտի հետ կապված խնդիրներ ուներ։

ԵՐԵՎԱՆ 24 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 24-ին 57 տարեկան հասակում մահացել է հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը։

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը ծնվել է 1959թ. փետրվարի 17-ին: Ավարտել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1997թ-ից «Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի» հիմնադիր նախագահն է: Նա իր գործունեության համար ԱՄՆ-ի և Եվրոպական միության կողմից արժանացել է ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից` «Ազատության պաշտպան 2008» մրցանակի։

Նա իր գործունեության, մասնավորապես սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանության համար ենթարկվել է նաև հարձակումների։

Լրահոս
0