Արցախում քննարկվում է համաներման թեման

© Sputnik / Илья Питалев /  / Անցնել մեդիապահոցНагорный Карабах
Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Քննարկման նյութն Արցախի Հանրապետության նախագահի առաջարկն էր՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:

Սահմանադրության և Ազգային ժողովի Կանոնակարգի համաձայն, նշված առաջարկությունը խորհրդարան է ներկայացվում ԱԺ համապատասխան որոշման նախագծի տեսքով, որը պետք է հավանության արժանանա լիագումար նիստում:

Նախօրեին ներկայացված որոշման նախագիծը պատգամավորները քննարկել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և անհրաժեշտ պարզաբանումներ ստացել ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանից:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ օգոստոսի 25-ին ժամը 11:00-ին հրավիրվում է արտահերթ նստաշրջան՝ հանրապետության նախագահի առաջարկած օրակարգով:

 

Լրահոս
0