00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջերմուկի ապագան. ոսկին կկործանի՞ առողջարանային քաղաքը

© Sputnik / Aram NersesyanЗолоторудное месторождение в Вайоцдзорской области
Золоторудное месторождение в Вайоцдзорской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջարանային հայտնի քաղաքի` Ջերմուկի բնակիչներին մտահոգում է «Ամուլսար» ոսկու հանքի շահագործման ծրագրի իրականացումը, իսկ բնապահպանները կարծում են, որ այդ ծրագիրը կարող է անջնջելի հետևանքներ ունենալ։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Վայոց Ձորի մարզում «Ամուլսար» ոսկու հանքի շահագործման ծրագրի մեկնարկը տեղի ունեցավ օգոստոսին։ Sputnik Արմենիայի թղթակիցները եղել են շինարարական աշխատանքների անցկացման վայրում` պարզելու համար, թե որքանով է դա վտանգավոր և կարող է արդյո՞ք ոսկու ու հանքաքարերի արդյունահանումը վնաս հասցնել Ջերմուկի բուժիչ ջրերին և շրջակա միջավայրին։

Օգոստոսի 19-ին, ծրագրի մեկնարկի ժամանակ վարչապետը, հայտնեց, որ «ծրագրի իրականացումը նոր պայմաններ կստեղծի Հայաստանի զարգացման համար»։ Այդ դեպքում ինչու՞ են բնապահպաններն ու տեղի բնակիչները մտահոգված։

© Sputnik / Aram NersesyanՈսկու հանք Վայոց Ձորում
Золоторудное месторождение в Вайоцдзорской области  - Sputnik Արմենիա
Ոսկու հանք Վայոց Ձորում

Գնդեվազ գյուղի բնակիչներից մեկը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոսեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված վտանգների և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասին։

«Մենք շատ ենք սիրում մեր Ջերմուկը։ Բոլորի համար պարզ է, որ եթե սկսեն ոսկի արդյունահանել, դա կվնասի բնությանը։ Մեզանից ոչ ոք չի ցանկանում, որ Ջերմուկի էկոլոգիան տուժի, հատկապես` ջուրը», — ասաց Անուշը։

Նա նշեց, որ Ջերմուկը որպես առողջարանային կենտրոն առանց այդ էլ լուրջ եկամուտներ է բերում, իսկ թե ինչ կլինի ոսկու հանքի շահագործումից հետո, դեռ պարզ չէ։

Ոսկու ձուլակտոր Ջերմուկի փոխարեն

Փորձեցինք պաշտոնական մեկնաբանություն ստանալ «Ամուլսար» ոսկու հանքի շահագործմամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչներից ։ Կազմակերպության գրասենյակում ոչ ոք չկար։ Բակի ծաղիկները ջրող աշխատակցուհին ասաց, որ կազմակերպության աշխատակիցների աշխատանքային օրն արդեն ավարտվել է, թեև դեռ 17։20 էր։

Разливы нефти на Мамонтовском месторождении в ХМАО - Sputnik Արմենիա
Սև ոսկու հմայքը Հայաստանում

Չցանկանալով ներկայանալ` միայն նշեց, որ «նրանք, ովքեր բողոքում են, ոչինչ չեն հասկանում»։

«Ես լսել եմ, որ մեր մարզի բնակիչներից ոմանք բողոքում են։ Ես ինքս այստեղ եմ ապրում և ամեն ինչի պատրաստ եմ հանուն իմ քաղաքի։ Ինքս թույլ չեմ տա, որ Ջերմուկն աղտոտեն։ Կարող եմ միայն մի բան ասել` ջրի փակ շրջանառության նոր համակարգը թույլ է տալիս լիովին բացառել տեխնիկական ջրի արտահոսքը շրջակա միջավայր», — ասաց կինը` նշելով, որ «այլ տեղեկություն չունի»։

Բանվորները խոսում են շինարարական աշխատանքների մասին

«Ամուլսարի» գրասենյակի մոտ հանդիպած բանվորները պատմեցին Ջերմուկ-Երևան ոռոգման համակարգի շինարարության մասին։

Նրանք նշեցին, որ ոսկու հանքի շինարարությունը դեռ չի սկսվել, և հիմա նրանք «գործ ունեն միայն Ջերմուկ-Երևան ոռոգման ջրատարի հետ»։

«Ամուլսար» ոսկու հանքը շահագործում է Lydian International Ltd բրիտանական ընկերությունը, ավելի ճիշտ` Lydian Armenia դուստր կառույցը։

Այսօրվա դրությամբ հանքի շահագործումը միջազգային խոշոր ներդրում է համարվում։ 2016-2018 թվականների շինարարական աշխատանքներն իրականացնելու ծախսերը կազմելու են 370 մլն դոլար։ Հիմնական շինարարության վրա աշխատելու է 1300 մարդ, հանքում 10 տարվա ընթացքում` 700 մարդ։ 

Լրահոս
0