00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի դեսպան. մենք միշտ մեր քրիստոնյա հարևանի կողքին ենք

© Sputnik / Naira PoghosyanБеседа в посольстве Ирана в Армении
Беседа в посольстве Ирана в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանուն Աստծո. Իրանում այդպես են սկսում խոսքը, այսինքն՝ Աստծո անունն ենք տալիս, ուրեմն՝ անկեղծ ու հարգանքով ենք դիմում խոսակցին, որը նույնպես Աստծո զավակ է։ Հայաստանում ԻԻՀ դեսպանը մեզ հետ զրույցում բացառություն չարեց։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik, Նաիրա Պողոսյան. Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայ-իրանական հարաբերությունները Sputnik Արմենիային ներկայացրեց նախ՝ որպես դարավոր բարեկամների միություն, հետո նոր միայն՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային գործընկերություն։

 

 

Դեսպանի հետ մեր հանդիպման նպատակը Իրան-Հայաստան հարաբերությունների հեռանկարն էր՝ տարածաշրջանային զարգացումների ֆոնին, երկու երկրների միջև վիզայի ռեժիմի վերացման պայմանում։

© Sputnik / Наира ПогосянՀայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նարտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին
Чрезвычайный и Полномочный посол Ирана в Армении Сейед Казем Саджади  - Sputnik Արմենիա
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նարտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին

«Մենք միշտ կողք կողքի ենք, դժվար պահերին աջակցում ենք միմյանց։ Հիմա, երբ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, լավ հեռանկարներ են բացվում Ռուսաստան-Հայաստան-Իրան տնտեսական կապերի զարգացման համար»,- ասաց դեսպանը։

Նա նշեց, որ Իրանը զարգացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, տարածաշրջանում նոր, շատ համարձակ ծրագրեր են իրականացվում։ Այդ համատեքստում երբեք որևէ սահմանափակում չկա ու չի եղել Հայաստանի համար՝ ներգրավվելու գործընթացներին։ Հայկական կողմն է որոշում՝ որ գործարքին ինչպես մասնակցի։

 

 

Դեսպանը բարեկամաբար է արտահայտվում թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի մասին, հիշեցնում, որ դժվար օրերին միշտ իր քրիստոնյա հարևանի կողքն է եղել ու վկայակոչում է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում ՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային նախագծերը, որոնք կյանքի են կոչվում՝ երկուստեք  տնտեսական աճ ապահովելով։

 

Իրանի դեսպանատուն մեր այցի ժամանակ դիվանագետները հայ և իրանցի տուրօպերատորների հետ քննարկում էին համատեղ գործունեության հեռանկարները ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմաններում։

«Առանց մուտքի արտոնագրի մեր երկրներ ելումուտն ավելի դյուրին կլինի։ Վիզայի ռեժիմի վերացումը հեթական դրական քայլն է երկու պետությունների հարաբերություններում, ուստի հայկական ու իրանական տուպօպերատորների հետ համատեղ քննարկելու խնդիրներ կան, անհրաժեշտ է վերանայել հնարավորությունները, զբոսաշրջությունն առավել գրավիչ դարձնել երկուստեք»,- նկատեց դեսպան Սաջադը։

Զրույցի ընթացքում դեսպանը միշտ խոսում էր հայերի ու իրանցիների դարավոր, ջերմ բարեկամության մասին, ասում, որ Իրանում շատ հարգանքով են վերաբերվում հայերին և օգնում՝ պահպանելու հայկականը։

© Sputnik / Naira PoghosyanԻրանցի կանայք Հայաստանում Իրանի դեսպանատանը
Иранские женщины в посольстве ИИР в Армении - Sputnik Արմենիա
Իրանցի կանայք Հայաստանում Իրանի դեսպանատանը

 

Վերջում նա ասաց, որ չի բացառվում՝ շուտով Հայաստան այցելի ԻԻՀ նախագահը։

«Հանուն Աստծո»,- իր խոսքն ավարտեց մեր դարավոր հարևանը։

Լրահոս
0