Վլադիմիր Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել

© Sputnik / Давид ГалстянНачальник Полиции Армении Владимир Гаспарян
Начальник Полиции Армении Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» թերթը պարզել է, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ նրա աշխատանքից գոհ է նաև ՀՀ նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության աշխատանքից գոհ է ոչ միայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը, այլեւ հենց Սերժ Սարգսյանը: Եվ օգոստոսի 1-ին Սարգսյանի կողմից հնչեցված հրապարակային շնորհակալությունը, պարզվում է, գոհունակության միակ ժեստը չէ, որ երկրի ղեկավարն արել է ՀՀ ոստիկանության նկատմամբ:

ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները թերթին հայտնել են, որ Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասկացրել է, որ նա կշարունակի պաշտոնավարել: «Մենք դեռ միասին պետք է ընտրություններ կազմակերպենք». աշխատանքը շարունակելու մոտավորապես այսպիսի բովանդակությամբ ակնարկ է արել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին: Ինչը նշանակում է, որ մինչև 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններ ՀՀ ոստիկանապետ կմնա Վլադիմիր Գասպարյանը:

 

 

Լրահոս
0