Արցախում համաներում կանցկացվի

© Sputnik / Asatur YesayantsСтепанакерт. Национальное собрание НКР
Степанакерт. Национальное собрание НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովն ընդունեց համաներում անցկացնելու առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Արցախի խորհրդարանն այսօր միաձայն հավանության արժանացրեց Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահի առաջարկությունը:

ԼՂ ԱԺ մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ 28 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները կողմ են քվեարկել նախագծին:

«Այս համաներումը թվով 6-րդ է, որից 4-ը հայտարարվել է ԼՂՀ հռչակման տոնի առթիվ: Պետությունն ինչպես պատժում, այնպես էլ ներում է իր քաղաքացիներին», — գրել է Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը:

 

Լրահոս
0