Էկոնոմիկայի նախարար. ընդլայնելու ենք ԵՏՄ գործակցությունը

© Sputnik / Asatur YesayantsАрцвик Минасян
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության հերթական նիստից հետո էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Հայաստանը ռուս սպառողներին կներկայանա ապրանքի առատությամբ ու բազմազանությամբ։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի- Sputnik. Հայկական տոնավաճառներ և առևտրի կետեր կբացվեն ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի այլ վայրերում, այսօր, կառավարության նիստից հետո հայտնել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով, Հայաստանի առեւտրային ներկայացուցչությունը Ռուսաստանում կզբաղվի հայկական ապրանքն ընդլայնելով, կառավարությունն այդպիսի առաջադրանք է տվել։

Այդ կերպ ռուս սպառողների շրջանում հայկական ապրանքների ճանաչելիությունը կբարձրանա:

Քանի որ հայաստանյան ընկերությունները հնարավորություն չունեն ամբողջ տարին ռուսաստանյան հիպերմարկետներին մատակարարումների մեծ ծավալ ապահովել, Արծվիկ Մինասյանի խոսքով, նրանց ապրանքը ռուսական շուկայում ներկայացնելու նոր ձեւեր կառաջարկվեն:

Լրահոս
0