00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհեթեթ հանցագործություն. ի՞նչ է հայտնի բանկը գրաված Արամ Պետրոսյանի մասին

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցОтделение КБ "Ситибанк" в Москве
Отделение КБ Ситибанк в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սնանկացած գործարարը նախօրեին մտել է Մոսկվայի բանկերից մեկն ու հայտարարել, որ գրավել է բանկը։ Sputnik–ը որոշ մանրամասներ է ներկայացնում հուսահատ քայլի դիմած տղամարդու մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Մոսկվայի «Սիթիբանկը» գրաված 55-ամյա տղամարդը սնանկացած գործարար Արամ Պետրոսյանն է։ Նա հայտարարել է, որ իր արարքով ցանկանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը հրավիրել ձեռնարկատերերի խնդիրների վրա։

Բանկը գրավելուց մի քանի ժամ առաջ տղամարդը տեսաուղերձ էր հղել իշխանությանը` պահանջելով չեղյալ հայտարարել սնանկության մասին օրենքն ու «իրավաբանական ու ֆիզիկական անձանց սնանկացման ինստիտուտ» ստեղծել։

YouTube-ում հրապարակած տեսանյութում տղամարդը նյարդային շարժումներ է անում և սրտառուչ ելույթ ունենում։

«Նախագահի համար» նախատեսված ուղերձում Պետրոսյանը սպառնում է «քրեական օրենսգրքի աղմկահարույց խախտում» անել և շեշտում, որ կորցնելու ոչինչ չունի։ Ավելին` նա խնդրում է Պուտինին իր «հանրային փաստաբանը» լինել։

«Ինչու՞ եմ ես այս քայլին դիմում։ Որովհետև այլ ճանապարհ չի մնացել, որ ձեզ հասցնեմ, թե ինչ մեծ, հսկայական խնդիր կա Ռուսաստանում։ Խոսքը իրավաբանական և ֆիզիկական անձանց սնանկության մասին է»,- ասել է գործարարն իր տեսաուղերձում։

Պետրոսյանը զբաղվել է բժշկական ապրանքի արտադրությամբ։ 2012 թվականին նրա մոտ խնդիրներ են առաջացել, և նա խոշոր պարտքեր է կուտակել։ Ականատեսների խոսքով` գործարարը հայտնել է, որ շուրջ երկու միլիոն ռուբլի պարտք ունի։

Կենսագրական որոշ տվյալներ

Արամ Պետրոսյանը ծնվել է Երևանում 1961 թվականի մարտի 8-ին։ Այս պահին «Մեմպ-Ուգոլ» ընկերության գլխավոր տնօրենն է և օրգանական քիմիական նյութեր արտադրող «Սեարկո» ընկերության համասեփականատերը։

Բացի այդ, նա ղեկավարում է «Օբերեգը», որը զբաղվում է բժշկական սարքերի արտադրությամբ, ինչպես նաև «Նալիրան»։ Այս ընկերությունն իրավաբանական անձանց ռեեստրից հանվել է 2015 թվականի օգոստոսին` մեկ տարվա ընթացքում բանկային հաշվով գործառույթների ու հաշվետվության վերաբերյալ տեղեկությունների բացակայության պատճառով։

«Սեարկո» ընկերությունը հարկային պարտքեր ունի։ 2012 թվականին կատարողական վարույթ է հարուցվել, սակայն 2014 թվականին դադարեցվել է, քանի որ հնարավոր չի եղել պարզել պարտատիրոջ գտնվելու վայրը։

2012 թվականին կատարողական վարույթ է հարուցվել հենց Պետրոսյանի նկատմամբ։ Վարկը չվճարելու համար ավելի ուշ ևս երեք գործ է հարուցվել, որոնք բոլորը դադարեցվել են 2015 թվականի մայիսի 25-ին, քանի որ իրավապահ մարմինները չեն կարողացել գտնել գործարարին։

Որոշ տվյալների համաձայն` Պետրոսյանն ապրում է Տուլայի մարզում։ Այս տեղեկությունը ճշտում է ՆԳՆ-ն։

Տարօրինակ պատենտներ

Տեսաուղերձում Պետրոսյանն անընդհատ խոսում է 2012-2014 թվականներին գրանցած պատենտների մասին։ Գործարարն ասում է, որ ստեղծել է ջրագազային ջերմաէլեկտրագեներատոր, ածխածնաջրածնային շարժիչ, սանիտարահիգիենիկ փոքր դեղատուն և այլն։

Տեխնիկապես բարդ հայտնագործությունները գնահատելը դժվար է` առանց հատուկ գիտելիքների, սակայն որոշ պատենտներ տարօրինակ են թվում. «Ունիսպաս 112» ունիվերսալ ֆիլտրող ինքնափրկիչը, բժշկական դիմակը և պաշտպանիչ շնչադիմակը։ Օրինակ` «Սուբլինգվիալ դեղահաբը» սուրճից և կակաոյից պատրաստած հասարակ շաքարաքլոր է։ Պատենտի հետ գծագիր էլ կա։

захват банка в центре Москвы - Sputnik Արմենիա
Բանկը գրաված բիզնեսմենը պատանդներին սպանելու նպատակ չի ունեցել

Գործարարը 2012 թվականին եկել էր Վլադիմիր Պուտինի մոտ և երկու պատենտ «նվիրել» նախագահին։

Ոճիր և պատիժ

Պետրոսյանը չորեքշաբթի երեկոյան երկու պատանդ էր վերցրել և սպառնալով պայթեցնել շենքը` պահանջել էր բանակցություններ ոստիկանների հետ։ «Ալֆա» խմբի վետերան Իգոր Շևչուկը Պետրոսյանի հանձնվելուց առաջ հայտնել էր, որ պայթուցիկը կեղծ է։

Հարձակումից առաջ տղամարդն իր մտադրության մասին հայտնել էր Սիթիբանկի աշխատակիցներին։

«Տղամարդը բանկում ճաշից հետո նստած էր նստարանին։ Այնուհետև նա մոտեցավ աշխատակիցներին, իբր հաշիվ բացելու համար, և խնդրեց կանչել բանկի կառավարչին։ Հետո նա հայտնեց, որ նա դեմ չէ այդ բանկի գործունեությանը և մտադիր չէ գումար ստանալ, այլ եկել է այստեղ այն գրավելու համար», — հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

Հարձակում իրականացնողի կրծքին փոքր դեղին տուփ էր կախված` առարկա, որը հեռվից պայթուցիկ սարք է հիշեցնում է, և պարզվեց, որ մուլյաժ էր։ Հատկանշական է, որ հարձակման ժամանակ Պետրոսյանը առաջին օգնության հավաքածու էր բաժանել պատանդներին։

Պետրոսյանը նրանց մեկ-մեկ բաց թողեց, որից հետո հանձնվեց իշխանությանը։

Ինչպես հայտնել են ՌԻԱ Նովոստիին իրավապահ մարմիններից, Պետրոսյանը կարող է խուսափել պատժից, քանի որ ինքնակամ է բաց թողել մարդկանց և հանձնվել ոստիկանությանը։ Նշվում է նաև, որ հետաքննությունը կարող է հոգեբուժական փորձաքննություն պահանջել և տղամարդուն ուղարկել ստիպողական բուժման։ Հավանաբար, գործի քննությամբ զբաղվելու է ԱԴԾ-ն։

Լրահոս
0