00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ արժե սեպտեմբերի 1-ը

© Sputnik / Asatur YesayantsШкола, ученики, класс
Школа, ученики, класс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամռան ավարտը ոչ միայն շոգ սեզոնի ավարտն է, այլև ուսումնական տարվան նախապատրաստվելու շրջանը։ Այն մասին, թե որքան գումար է հարկավոր երեխային դպրոց ուղարկելու համար, և թե դա որքան արժեր ԽՍՀՄ տարիներին, պատմում է Sputnik Արմենիան։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանի փողոցներում իրարանցում է, թեև խանութներում, որտեղ դպրոցական պարագաներ են վաճառվում, հանգիստ է։ Վաճառողները հուսով են, որ աշխուժություն կնկատվի սեպտեմբերի 1-ի նախօրեին։

«Հավանաբար շատերը դեռ չեն վերադարձել արձակուրդից, ոմանք էլ դեռ աշխատավարձ չեն ստացել, չէ՞ որ մինչև ամսվա վերջ դեռ մի քանի օր կա», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մայրաքաղաքի խանութներից մեկի վաճառող Նատալյա Մինասյանը։

Փորձագետները, հակառակը, չեն կիսում այս կարծիքն ու կարծում են, որ դպրոցական պարագաների ցածր պահանջարկն ուղղակիորեն կապված է երկրում առկա տնտեսական ծանր վիճակի և միգրացիայի բարձր մակարդակի հետ։

«Վերջին տարիներին մարդկանց արտահոսքը երկրից զգալիորեն մեծացել է։ Կրճատվել է նաև Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու գնողունակությունը։ Այս գործոններն էլ հենց հանգեցնում են ներկա իրավիճակին. օգոստոսի 25-ն է, իսկ դպրոցի նախապատրաստման գործընթացում ակտիվություն դեռ չկա», — կարծում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Նրա խոսքով` կարելի է դրական գնահատել այն փաստը, որ վերջին շրջանում դպրոցական պարագաների գների աճ չի նկատվում։

«Երեխային դպրոցին նախապատրաստելու համար անհրաժեշտ է նվազագույնը 35 հազար դրամ, այն դեպքում, երբ միջին աշխատավարձը կազմում է 70 հազար դրամ», — ասաց Չիլինգարյանը։

Класс. Ученики - Sputnik Արմենիա
Խորհուրդներ ծնողներին կամ ինչպես ուսումնական տարվա պատճառով սթրես չունենալ

Նրա խոսքով` այլ էր իրավիճակը ԽՍՀՄ տարիներին։ Օրինակ` այն ժամանակ դպրոցականները դասագրքեր ձեռք բերելու մասին չէին մտահոգվում, դրանք հատկացնում էին ուսումնական հաստատությունները։

Այսօր հին ու մաշված դասագիրք ձեռք բերելու համար 7000 դրամ (14 դոլար) է հարկավոր, և սա միայն դասագրքի համար` առանց տետրերի և դպրոցական այլ պարագաների արժեքը հաշվի առնելու։

«Խորհրդային տարիներին դպրոցական ամառային համազգեստը մենք գնում էինք 11 ռուբլով, իսկ ձմեռայինը` 25 ռուբլով, և դա ամենաթանկն էր այն ցանկից, ինչ պետք էր գնել սեպտեմբերի 1-ի համար», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդուհի Խաչատրյանը։

Նրա խոսքով` որքան էլ թանկ արժենան դպրոցական պարագաները, խորհրդային տարիներին գումարի պակաս գրեթե ոչ ոք այդքան սուր չէր զգում, ինչպես այսօր։

«Եթե այսօր ես անհանգստությամբ եմ սպասում սեպտեմբերի 1-ին, այն ժամանակ այդ օրը համընդհանուր տոն էր, և մենք, ինչպես և մեր ծնողները, անհամբեր սպասում էինք այդ օրվան», — խոստովանեց կինը։

Խորհրդային կրթական համակարգի ևս մեկ դրական կողմը շատերն այն են համարում, որ դպրոցական համազգեստը թաքցնում էր սոցիալական անհավասարությունը։

Լրահոս
0