Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Վնասվածքաբան. պայուսակը ողնաշարի հիվանդություն չի առաջացնում

© SputnikՀակոբ Հովհաննիսյան, Անուշ Սարգսյան և Ամալյա Պապյան
Հակոբ Հովհաննիսյան, Անուշ Սարգսյան և Ամալյա Պապյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դպրոցական պայուսակի քաշի և երեխայի առողջության վրա դրա հետևանքների մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսեցին Երևանի Քանաքեռ-Զեյթուն ԲԿ վնասվածքաբան Հակոբ Հովհաննիսյանը և Երևանի հ. 153 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը։
Հակոբ Հովհաննիսյան և Անուշ Սարգսյան

Հովհաննիսյանը նշեց, որ պայուսակի ծանրությունը չի կարող դառնալ ողնաշարի հետ կապված հիվանդության առաջացման պատճառ, այն կարող է արագացնել կամ խորացնել առկա հիվանդությունը։

Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ երբեմն ծանր է լինում հենց պայուսակը, այսինքն` նախ պետք է պայուսակի ճիշտ ընտրություն կատարել, առաջնահերթությունը տալ կշռին։ Բացի այդ` մի երեխայի համար կարող է նույն պայուսակը լինել ծանր, մյուսի համար` թեթև։ Նրա խոսքով` պետք է լինի համագործակցային աշխատանք` բուժքույր-դասղեկ կամ դասվար-ծնող։ Եթե երեխան ունի խնդիր` իր տարիքից նվազ է, ցածրահասակ է, չի կարող տանել պայուսակը, այն պետք է անպայման բեռնաթափվի։ Կարելի է նաև դասացուցակն այնպես անել, որ բոլոր դասագրքերը մեկ օրում չտարվեն։

Լրահոս
0