«Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի Գլենդելի միջազգային կինոփառատոնում

© Sputnik / Aram NersesyanРежиссер Дживан Аветисян с супругой
Режиссер Дживан Аветисян с супругой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմն ընդգրկվել է Գլենդելի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: «Թևանիկը» ցուցադրվելու է հոկտեմբերի 4-ին: Այս մասին նշված է ֆիլմի ֆեյսբուքյան էջում:

Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականին: Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարին Խոդիկյանը, երաժշտության հեղինակը Յոնաս Յուրկունասն է:

 

Լրահոս
0