«Հաց բերող» Արթուրը կմնա կալանքի տակ

© Sputnik / Виталий Белоусов /  / Անցնել մեդիապահոցАрестованный. Архивное фото.
Арестованный. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Արթուր Սարգսյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի խոսքով` պաշտպանական կողմը հայտարարել էր, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացվել են և միջնորդել էր նրան ազատ արձակել գրավի դիմաց, քանի որ Արթուրը նաև առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ:

«Միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանը հիմնավորումներ, պարզաբանումներ չի ներկայացրել, Արթուր Սարգսյանը չէր ներկայացվել դատարան»,- ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը։

Փաստաբանի խոսքով` իրենք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան:

«Ներպետական ատյանները սպառելուց հետո, հնարավոր է, դիմենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,- ասաց նա:

Նշենք, որ «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին սկզբում առաջադրված մեղադրանքը հետագայում փոխվեց:

Նախկինում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը):

Այժմ Արթուր Սարգսյանը մեղադրվում է այդ հոդվածներով կատարված արարքներին օժանդակելու մեջ:

Լրահոս
0