Մոուրինյուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին. «Չեմ շտապում»

© FB profileГенрих Мхитарян с Жозе Мауринью
Генрих Мхитарян с Жозе Мауринью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է այն մասին, թե ինչու Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ԱՊԼ-ի մեկնարկային տուրերում չի եղել մեկնարկային կազմում:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. «Եթե Մատան նստի պահեստայինների նստարանին, դուք կասեք, որ ցանկանում եմ ձերբազատվել նրանից»,- Ժոզե Մոուրինյուի խոսքն է մեջբերել «Sky Sports»-ը:

Մարզիչի խոսքով՝ Մխիթարյանը պատրաստ է խաղալ, և հնարավոր է, որ նա խաղա «Հալ Սիթիի» հետ:

«Ես ձեռք եմ բերել այս խաղացողին և պետք է աշխարհին ցույց տամ, որ ես ճիշտ էի: Ես գիտեմ, որ նա հրաշալի խաղացող է. չեմ շտապում նրան խաղադաշտ դուրս բերել դա ապացուցելու համար»,- ասել է Մոուրինյոն:

Լրահոս
0