ԶԼՄ. Երևանում ձերբակալվել է ռուսաստանցի Միրոնովը

© Sputnik / Asatur Yesayants / Аэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում ձերբակալվել է Ռուսաստանի 30-ամյա քաղաքացի Սերգեյ Միրոնովը, փաստաբանը հաստատել է այդ տեղեկությունը:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Երևանում ձերբակալել են փողերի լվացման և տեխնոլոգիաների անօրինական փոխանցման մեջ մեղադրվող Սերգեյ Միրոնովին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով փաստաբան Կարեն Ներսեսյանին:

Ավելի վաղ «Լայֆ» ռուսական լրատվամիջոցը հայտնել էր, որ ՌԴ 30-ամյա քաղաքացի Սերգեյ Միրոնովը ձերբակալվել է Երևանի օդանավակայանում: Նա գտնվում էր միջազգային հետախուզության մեջ. ամերիկյան իշխանությունները կասկածում են, որ ՏՏ ոլորտի մասնագետը զենքի վաճառքով է զբաղվել:

«Մենք առայժմ ստույգ չգիտենք, թե ինչում են Միրոնովին մեղադրում, ձերբակալության ժամանակ հայտարարել են, որ ԱՄՆ իշխանությունները հետախուզում են նրան 50 հազար դոլար յուրացնելու և ինչ-որ տեխնոլոգիաներ փոխանցելու համար», — ասել է փաստաբանը:

Նա պարզաբանել է, որ հիմա Միրոնովը ձերբակալված է, գտնվում է մեկուսարանում, և դատարանը, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի կորոշի նրան ԱՄՆ արտահանձնելու հարցը:

 

 

Լրահոս
0