Երկրպագուները պահանջում են Մխիթարյանին ընդգրկել թիմի մեկնարկային կազմում

© Sputnik / Асатур ЕсаянцГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Հալ Սիթիին», իսկ Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել 60-րդ րոպեին։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հայ ֆուտբոլիստը զգալիորեն ակտիվացրել է մանչեսթերցիների խաղը, ինչով տպավորել է երկրպագուներին։ Նրանք պահանջել են Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում Մխիթարյանին ընդգրկել թիմի մեկնարկային կազմում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:

Muki Bains — @mukibains
«Մխիթարյանը կարծես շարժիչ լինի։ Դերբիի ժամանակ նա պետք է խաղա առաջին րոպեից»։

Liam Canning — @LiamPaulCanning
«Խաղը փոխվեց դեպի լավը, երբ Մխիթարյանը եւ Ռաշֆորդը դաշտ մտան։ Մխիթարյանը հաջորդ շաբաթ պետք է լինի մեկնարկային կազմում։ Առանց արդարացումների»։

Adam Sweeney — Adam Sweeney
«Մխիթարյանը հսկայական տարբերություն ստեղծեց։ «Մանչեսթեր Սիթիի» հետ պետք է լինի թիմի հիմնական կազմում»։

Samuel Luckhurst — @samuelluckhurst
«Մխիթարյանի անցումներն այն են, ինչ պետք է 10 համարն անի։ Ռունին այլեւս չի կարողանում դա անել»։

@DaddyDayo_
«Ինչպիսի շարժում հաղորդեց խաղին Մխիթարյանի մտնելը»։

Rob — @kalyangoR
«Մխիթարյանը հսկա է։ Նրա վազքն էլեկտրական էր անընդհատ բռնկվող Ռաշֆորդի հետ մեկտեղ»։

Լրահոս
0