Թուրքիայում մահապատիժը կվերականգնվի, եթե...

© AFP 2023 / GURCAN OZTURK / AFP / Митингующие в Стамбуле во время попытки государственного переворота
Митингующие в Стамбуле во время попытки государственного переворота - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էրդողանը հավանություն կտա մահապատժի կիրառմանը, եթե խորհրդարանը կողմ քվեարկի այդ օրենքին:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն կտա երկրում մահապատիժ կիրառելու օրենքին, եթե խորհրդարանը կողմ քվեարկի պատժի այդ միջոցին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերս գործակալությանը:

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր արվել, որի հետևանքով 246 մարդ մահացել էր, ավելի քան 2 հազար մարդ՝ վնասվածքներ ստացել:

Թուրքիայում վերջին անգամ մահապատժի դատավճիռ է իրականացվել 1984 թվականին: 2004 թվականի մայիսին երկրում չեղյալ հայտարարվեց մահապատիժը՝ ԵՄ-ի անդամակցության համար պահանջվող չափանիշներին համապատասխանելու համար:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է՝ եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ԵՄ-ն անմիջապես կդադարեցնի եվրոպական դաշինքին միանալու գործընթացը:

Լրահոս
0