00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յուլիա Միրոնովա. «Հայ իրավապահներն աջակցում են մեզ»

Բաժանորդագրվել
Երևանի օդանավակայանում ձերբակալված ՌԴ քաղաքացու կնոջ՝ Յուլիա Միրոնովայի խոսքով` հայկական իրավապահ մարմինները թույլ են տվել, որ ինքն ու ՌԴ հյուպատոսը հանդիպեն Սերգեյի հետ, նույնիսկ խորոված փոխանցեն նրան:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Միրոնովի կինը` Յուլիան, Sputnik Արմենիային ասաց, որ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից դրական վերաբերմունք է զգում:

30-ամյա Միրոնովը ձերբակալվել է Երևանի օդանավակայանում օգոստոսի 26-ին: ԱՄՆ-ն նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` զենք վաճառելու կասկածանքով: Ներկա պահին Միրոնովը ձերբակալված է և գտնվում է մեկուսարանում: Նրան ԱՄՆ-ին հանձնելու հարցը դատարանը հավանաբար կորոշի երկուշաբթի:

Юлия Миронова - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Միրոնովի կինն անհեթեթություն է համարում ամուսնու ձերբակալությունը

Յուլիա Միրոնովան Հայաստանում է գտնվում ուրբաթ օրվանից, նա ամուսնու հետ այստեղ էր եկել հանգստանալու:

«Ես անցա անձնագրային ստուգումները, մեկ էլ տեսնեմ՝ ամուսնուս չեն թողնում, գնացի պարզելու, թե ինչ է պատահել: Չէինք հասկանում՝ ինչ է կատարվում, մեզ հետ նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Պարզվեց, որ Ինտերպոլից ինչ-որ հարցում ունեն ամուսնուս ձերբակալելու վերաբերյալ», — ասաց Յուլիան:

Մաքսատանը թույլ են տվել, որ ամուսնու կողքին մնա, հետո Ազգային անվտանգության ծառայությունը եկել է ու տարել Սերգեյին: Ձերբակալման ժամանակ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեն ներկայացրել:

Յուլիան տպավորություն է ստացել, որ նույնիսկ սահմանապահները չեն հասկացել, թե ինչ է կատարվում, ինչ հարցում է, ինչում են նրան մեղադրում` զենքի տեղափոխմա՞ն, փողերի լվացմա՞ն, թե մի ուրիշ բանի: Կնոջ խոսքով` ինքն անձամբ հստակ ոչինչ չգիտի, ամեն ինչի մասին տեղեկացել է իշխանության ներկայացուցչից:

«Ամուսինս որևէ կերպ կապված չէր ամերիկացիների և ԱՄՆ-ի հետ, ընդհանրապես ոչ մի կերպ: Մենք սովորական ընտանիք ենք, ես տնային տնտեսուհի եմ, երկու փոքր երեխա ունենք: Ամուսինս աշխատում է Մոսկվայում` ՏՏ ոլորտի ընկերությունում, աշխատանքի էր գնում, սովորական մարդկանց պես՝ երկուշաբթիից ուրբաթ, առավոտից երեկո: Ինձ համար սա շոկ է, ես ընդհանրապես չեմ հասկանում, ինչպես կարող էր նա կապ ունենալ ԱՄՆ-ի հետ»,- ասաց Յուլիան:

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Երևանում ձերբակալված ռուսաստանցին Բելառուսում առևտրով չի զբաղվել

Նրա խոսքով` ամուսինը մեկ անգամ է եղել ԱՄՆ-ում. ընկերությունը, որտեղ նա աշխատում է, Սերգեյին ուղարկել է մեկշաբաթյա դասընթացների: Տարբեր կազմակերպություններ ներկայացնող երիտասարդներ են եղել, որոնք բոլորը բիզնես-դասընթացներ են անցել:

Յուլիան չգիտի՝ ձերբակալությունը թյուրիմացություն է, թե ոչ: Նրա խոսքով՝ եթե նման լուրջ մեղադրանքներ են առաջադրվել, հարց է առաջանում՝ ինչու՞ մինչ այդ ամուսնու գրանցման հասցեով ոչ մի ծանուցում չի եկել: Նա անարգել ելումուտ է ունեցել ՌԴ տարածքից, որևէ մեղադրանք չի եղել, ոչ մի զանգ:

«Սա անհեթեթություն է: Ես բարոյապես պատրաստ չէի: Միակ բանը, որ հասցրեց անել ամուսինս, Սբերբանկի քարտն ինձ փոխանցելն էր, հասցրեց գաղտնաբառն ասել: Նրան տարան, ես այստեղ մնացել եմ առանց գումարի և շոկային վիճակում եմ»,- ասաց Յուլիան:

Նա անդրադարձավ նաև հայ իրավապահներին: Յուլիայի խոսքով՝ հայկական կողմը դրական վերաբերմունք է դրսևորել տվյալ իրավիճակում:

«Ինձ թույլ տվեցին տեսնել ամուսնուս, նրան թույլ տվեցին հանդիպել նաև ՌԴ հյուպատոսի հետ: Հայկական կողմը որևէ կերպ չի խանգարում, ավելի շուտ հակառակը` աջակցում է: Սակայն, միևնույն ժամանակ, ես հասկանում եմ, որ նրանք պարտավոր էին ձերբակալել, քանի որ հարցում էին ստացել Ինտերպոլից», — ասաց Յուլիան:
Ժամանակավոր կալանավայրում ամուսնուն լավ են վերաբերվում, Յուլիային թույլ են տվել խորոված տանել Սերգեյի համար:

Կինն այժմ սպասում է երկուշաբթի օրը նախատեսված դատին, որի ընթացքում էլ պետք է պաշտոնական փաստաթղթեր հրապարակվեն: Յուլիան փաստաբանների հետ պետք է ճշտի՝ իրեն թույլ կտան մասնակցել դատին, թե ոչ:

Լրահոս
0