Ժիրայր Սեֆիլյանը կմնա կալանքի տակ

© Sputnik / Asatur Yesayants / Митинг оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване. Жирайр Сефилян
Митинг оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване. Жирайр Сефилян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 29-ի որոշմամբ` Ժիրայր Սեֆիլյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը երկարացնելու դեմ նրա փաստաբանների ներկայացված բողոքը: Նշենք, որ օգոստոսի 2-ին դատարանը բավարարել էր Սեֆիլյանի կալանքի ժամկետը երկարացնելու` նախաքննական մարմնի միջնորդությունը:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել 2016թ. հունիսի 22-ին՝ մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու համար: Հունիսի 2-ին Սեֆիլյանը երկամսյա կալանքի էր ենթարկվել:

Լրահոս
0