00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջերմուկի լեգենդները. «Ջրահարսի վարսերն» ու ապաքինված եղնիկը

© Sputnik / Aram NersesyanВодопад в Джермуке
Водопад в Джермуке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցները մեկնել են Ջերմուկ` քաղաքի լեգենդներին տեղում ծանոթանալու համար։

Ջերմուկ առողջարանային քաղաքը Հայաստանի ամենագեղատեսիլ հանգստավայրերից մեկն է։ Այն հարուստ է ոչ միայն տաք հանքային աղբյուրներով, այլև տեսարժան վայրերի մասին լեգենդներով։ Ջերմուկ հասնելուն պես որոշեցինք կանգ առնել Կեչուտի ջրամբարի մոտ։

© Sputnik / Aram NersesyanԿեչուտի ջրամբար
Кечутское водохранилище в Джермуке  - Sputnik Արմենիա
Կեչուտի ջրամբար

Երբ 1970-ական թվականներին Սևանը բնապահպանական աղետի առաջ հայտնվեց, որոշվեց պահպանել ջրի մակարդակը։ Հենց այդ ժամանակ էլ փորվեց 50 կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա թունելը։

Արփա գետի վրա է գտնվում Կեչուտի հիասքանչ ջրամբարը, որը վստահորեն կարելի է հրաշք անվանել։ Այն ներդաշնակորեն ձուլվում է Ջերմուկի բնությանը։

Ջուրը ստորգետնյա թունել է լցվում ծաղկանման անցքերով։ Ջրի մեծ հոսքերը միաժամանակ հիացմունք և վախ են առաջացնում։ Այստեղ հատուկ կամուրջ կա և դիտահարթակ։

«Ջրահարսի վարսերը»

Ջերմուկի ջրվեժը նման ռոմանտիկ անուն ունի։ Ի դեպ, այն իր պատմությունն ունի։ Լեգենդի համաձայն` չքնաղ արքայադուստրը սիրահարվել է սովորական հովվի տղային։ Իմանալով այդ մասին` նրա հայրը` թագավորը, արգելել է հանդիպել տղայի հետ։ Աղջիկը չի լսել հորը, նա ամեն գիշեր երկար պարան է նետել կիրճի մեջ, որպեսզի սիրելին բարձրանա իր մոտ։ Այդ ժամանակ հայրը բարկացել և անիծել է աղջկան, որից հետո արքայադուստրը ջրահարս է դարձել։

© Sputnik / Aram NersesyanՋրվեժ «Ջրահարսի վարսեր»
Водопад в Джермуке - Sputnik Արմենիա
Ջրվեժ «Ջրահարսի վարսեր»

Ջուրն այստեղ շատ սառն է, նույնիսկ այն դեպքում, երբ օդի ջերմաստիճանը 30 աստիճանից բարձր է։ Ջրվեժի բարձրությունը մոտ 70 մետր է։ Հայտնի է, որ ջուրն օժտված է բուժիչ հատկություններով։ Մարդկանց դուր է գալիս մոտենալ ջրին, խմել և զգուշորեն մտնել ջրի մեջ, բայց ամենակարևորը հաջող կադր «որսալն» է։

Հաջորդ կանգառը` ճոպանուղի

Այնուհետև մենք շարժվեցինք դեպի ճոպանուղի, որը կառուցվել է 2007թ-ի վերջին։ Այն կարող է տեղափոխել միանգամից 200 մարդու։

Շիշ լեռան բարձրությունը, որի վրայով անցնում է ճոպանուղին, կազմում է 2850 մետր, ամբարձիչ սարքը բարձրանում է մինչև 2450 մետր։ Լեռան վրա գտնվում է 1400 մետր երկարությամբ երկու ուղի սկսնակ դահուկորդների համար, իսկ 1300 մետր երկարությամբ ուղին նախատեսված է ավելի փորձառու դահուկորդների համար։ Բարձրությունների տարբերությունը կազմում է 400 մետր։ Ինչ-որ մեկին այն սարսափելի կթվա, իսկ ինչ-որ մեկը կարող է նույնիսկ ննջել։

© Sputnik / Aram NersesyanՋերմուկի ճոպանուղին
Канатная дорога в Джермуке - Sputnik Արմենիա
Ջերմուկի ճոպանուղին

Աշխատողներից մեկը` 14-ամյա պատանին, ձիով է բարձրանում Շիշ լեռան գագաթը։

Վերադարձիր, եղնիկ

Եվ վերջապես մենք հասանք եղնիկի քանդակին։ Հենց այդ կենդանին է Ջերմուկի և համանուն հանքային ջրի խորհրդանիշը։ Դեպի մետաղական խորհրդանիշ տանող ճանապարհը բարդ էր ու քարքարոտ, բայց մենք հաղթահարեցինք այն։

Եղնիկի հետ կապված նույնպես լեգենդ կա։ Մի անգամ որսորդը գնացել է անտառ և նկատելով եղնիկին` ցանկացել է կրակել նրա վրա, սակայն եղնիկի հայրը փրկել է նրան` ծածկելով իր մարմնով և ծանր վիրավորվել։

Եղնիկը և նրա մայրը կարողացել են տանել կենդանուն Ջերմուկի ջրերի մոտ։ Խմելով այն`եղնիկն ապաքինվել է։ Դրանից հետո եղնիկը դարձել է Ջերմուկի խորհրդանիշը։

Այս անգամ մենք չհասանք Ջերմուկի տաք աղբյուրներին, բայց այս պատմությունը շարունակելի է…

Լրահոս
0