00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Ծաղկաձորում էին

© Sputnik / David GalstyanБазе 2016
Базе 2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքը Ծաղկաձորում համախմբեց շուրջ 500 երիտասարդի Հայաստանից, Ղարաբաղից, Ջավախքից և սփյուռքից։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ծաղկաձորում անցկացվող ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցող Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Sputnik Արմենիային պատմեցին, թե ինչպես է անցել միջոցառումը, ինչպես են իրենց զգում Հայաստանում։
Առաջինը մենք հանդիպեցինք Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչ Հրանուշ Արաբյանին։

««Բազեին» առաջին անգամ եմ մասնակցում, ներկայացնում եմ ազգային փոքրամասնությունների ջոկատը` ուկրաինական համայնքը։ Շատ հետաքրքիր գաղափար է, քանի որ միավորում է Հայաստանի, Ղարաբաղի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդ հայերին, երիտասարդներին հնարավորություն է տալիս ծանոթանալ, շփվել, մրցել միմյանց հետ և այլն», — ասում է Արաբյանը։

Семинар-конференция «Защита прав человека» в Ереване - Sputnik Արմենիա
Փորձագետ. Հայաստանը կատարյալ երկիր է էթնիկ փոքրամասնությունների համար

Բացի նրանից, ջոկատի կազմում են նաև եզդիական, հունական և գերմանական համայնքների ներկայացուցիչները։ Նրանք բոլորը գիտեն հայերեն և իրենց այստեղ օտար չեն զգում։

Միակ տարբերությունը, Արաբյանի խոսքով, այն է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց սենյակների դռներին ազգային դրոշներ են ամրացրել։ Մեկ շաբաթվա ընթացքում նա հասցրեց նոր ընկերներ ձեռք բերել և դրական էմոցիաներ ստանալ։

Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ մարդկանց վերաբերմունքին, նրա կարծիքով, պետությունը փորձում է անել հնարավոր ամեն ինչ` նրանց աջակցելու համար։

«Ինչ վերաբերում է մեր համայնքին, ապա մենք մեր թերթն ունենք, երգչախումբը, լեզուների և գրականության ուսումնասիրման խումբ։ Մենք լավ կապեր ունենք դեսպանատան հետ, նշում ենք բոլոր ազգային տոները», — ասում է Հրանուշը։

Եզդիական համայնքի ներկայացուցիչ Մուրազ Շամոյանը նույնպես հավաքին առաջին անգամ է մասնակցում։ Նրա խոսքով` բոլոր սպորտային և մշակութային միջոցառումները բարձր մակարդակով են կազմակերպված։

««Բազե» հավաքն առաջին հերթին ուղղված է համախմբման, հայրենասիրության, Հայաստանի շուրջ բոլորին միավորելու մթնոլորտի ստեղծմանը։ Իհարկե, ամեն ինչ չէ, որ կատարյալ է, սակայն դրա համար արվում է ամեն ինչ», — ասել է Շամոյանը։

Ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետության վերաբերմունքը նա դրական է համարում։ Եզդիները Հայաստանում իրենց զգում են ինչպես տանը։ Սակայն եզդիների համայնքում, իհարկե, կան խնդիրներ։ Առաջին հերթին դա վերաբերում է կրթությանը։

«Մեր երեխաները պետք է մայրենի լեզվով կրթություն ստանան։ Բոլոր դասարանների դասագրքեր կան, սակայն համապատասխան մասնագետներ չկան երեխաներին դասավանդելու համար», — ասաց Շամոյանը։

Դա Հայաստանում բնակվող եզդիների առաջնային խնդիրն է։

Արման Ալեքսանդրիդիսը Հայաստանի հունական համայնքից է` ջոկատի ղեկավարը, սակայն թիմի անդամների միջև հարաբերությունները բավականին ընկերական են։

«Ինձ դուր է գալիս, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների մասին չեն մոռանում և հրավիրում են մեզ այստեղ։ Հպարտանում եմ նրանով, որ եղել եմ այստեղ, քանի որ շատ ընկերներ եմ ձեռք բերել ինչպես հայերի, այնպես էլ մեր խմբի այլ ժողովուրդների ներկայացուցիչների շարքում», — ասաց Ալեքսանդրիդիսը։

© Sputnik / David Galstyan Բազե 2016
Բազե 2016 - Sputnik Արմենիա
1/7
Բազե 2016
© Sputnik / David GalstyanԲազե 2016
Բազե 2016 - Sputnik Արմենիա
2/7
Բազե 2016
© Sputnik / David GalstyanԲազե 2016
Բազե 2016 - Sputnik Արմենիա
3/7
Բազե 2016
© Sputnik / David GalstyanԲազե 2016
Բազե 2016 - Sputnik Արմենիա
4/7
Բազե 2016
© Sputnik / David GalstyanԲազե 2016
Բազե 2016 - Sputnik Արմենիա
5/7
Բազե 2016
© Sputnik / David GalstyanԲազե 2016
Բազե 2016 - Sputnik Արմենիա
6/7
Բազե 2016
© Sputnik / David GalstyanԲազե 2016
Բազե 2016 - Sputnik Արմենիա
7/7
Բազե 2016
1/7
Բազե 2016
2/7
Բազե 2016
3/7
Բազե 2016
4/7
Բազե 2016
5/7
Բազե 2016
6/7
Բազե 2016
7/7
Բազե 2016

Նրա խոսքով` այստեղ ազգությունը դեր չի խաղում, կարևոր են միայն միջանձնային փոխհարաբերությունները։

Մի փոքր անհարմարություն է նրան պատճառում այն, որ ստիպված են շուտ արթնանալ, սակայն դա առողջ ապրելակերպի համար բավականին օգտակար է։ Ծաղկաձորում անցկացրած մեկ շաբաթը նրան անջնջելի տպավորություններ է պարգևել։

Հույները վերապրել են այն, ինչ հայերը, դրա համար էլ երկու ժողովուրդների ներկայացուցիչները միմյանց եղբայրներ են համարում։

«Մեր ժողովուրդները ջերմ հարաբերություններ են պահպանում, 1915 թվականից մեզ ընդհանուր վիշտ է համախմբում», — ասել է Ալեքսանդրիդիսը։

Գերմանական համայնքից Լուիզա Սուքիասյանը սկզբում հարցազրույց տալ չէր ցանկանում, սակայն հետո համաձայնեց։ Նա նույնպես գոհ է Ծաղկաձորում անցկացրած օրերից։ Նա մասնակցում էր երգի մրցույթին, հայերեն երգ էր երգում։ Սուքիասյանը ցավով նշում է, որ իրեն թույլ չտվեցին գերմաներեն երգել։

Հայաստանի գերմանական համայնքն այնքան էլ մարդաշատ չէ, սակայն նրան պետք է ուշադրություն հատկացնել, քանի որ Գերմանիան կարևոր և հետաքրքիր երկիր է։

Ի դեպ, Սուքիասյանը զբաղվում է դրանով, այցելություններ է կազմակերպում դեպի ԳԴՀ։

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց լավ են զգում։

Լրահոս
0