Հրդեհ Խոսրովի անտառում. հրդեհաշիջմանը մոտ 70 մարդ է մասնակցել

© Sputnik / Samvel SepetchyanПожар в Ботаническом саду Еревана
Пожар в Ботаническом саду Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում, այրման մակերեսը մոտ 20 հա է։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոտսոսի — Sputnik. Օգոստոսի 30-ին` ժամը 17.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոցի» «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք, հատնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ:

Тактические учения МЧС: защита учеников и сотрудников в случае воздушного налета противника - Sputnik Արմենիա
Մասիս քաղաքի սպորտդպրոցում հրդեհ է բռնկել

Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար:

Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լրահոս
0