Միրոնով. Հայաստանում ինձ որպես հյուրի էին վերաբերվում

© Sputnik / Asatur YesayantsСергей Миронов
Сергей Миронов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մի քանի օր առաջ Երևանում ձերբակալված, այնուհետև դատարանի դահլիճից ազատ արձակված Սերգեյ Միրոնովը խոսել է Հայաստանում անցկացրած օրերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Միրոնովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանում իր հանդեպ որևէ ճնշում չի գործադրվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հայաստանի իշխանության վերաբերմունքը միայն դրական տպավորություն է թողել: Նրանք ինձ որպես հյուրի էին վերաբերվում: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակի պատճառով որոշակի սահմանագիծ կար, սակայն ընդհանուր առմամբ որևէ ճնշում չի եղել»,- Մոսկվա ժամանելուց հետո ասել է Միրոնովը:

30-ամյա Միրոնովը ձերբակալվել է Երևանի օդանավակայանում օգոստոսի 26-ին: ԱՄՆ-ն նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` զենք վաճառելու կասկածանքով։ Անցած երկուշաբթի Երևանի դատարանը մերժել էր Միրոնովի ժամանակավոր կալանքի մասին դատախազության միջնորդությունը, որից հետո նա հայրենիք մեկնելու հնարավորություն էր ստացել։ Միրոնովը կնոջ և փաստաբանի հետ օգոստոսի 31-ին մեկնել է Մոսկվա։

Լրահոս
0