ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

© Sputnik / Asatur Yesayants / Памятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
25 տարի առաջ ԼՂՀ–ն հռչակեց իր անկախությունը, այսօր ԼՂՀ-ն ժամանակակից, դինամիկ զարգացող, ժողովրդավարական պետություն է, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի վիճարկվում միջազգային հանրության կողմից։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հայտնում են երկրի նախագահի մամուլի ծառայությունից։

Սարգսյանը ԼՂՀ-ում մասնակցելու է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

1991թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։

Школа. Ученики - Sputnik Արմենիա
ԼՂՀ օմբուդսմենը դպրոցական շարադրությունների մրցույթ է հայտարարել

Ղարաբաղի ամբողջական ինքնավարությունն ամրագրվեց 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Այսօր ԼՂՀ-ն ժամանակակից, դինամիկ զարգացող, ժողովրդավարական պետություն է, որն ապահովում է իր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։ Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում ամենամարտունակերից մեկն է։ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի վիճարկվում միջազգային հանրության կողմից, և խնդրի կարգավորման սկզբունքներից մեկն է։

Լրահոս
0