Վենգեր. Մխիթարյանն ավելի վտանգավոր է դառնում

© PATRICIA DE MELO MOREIRA / AFP / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Արենալի» գլխավոր մարզիչը նշել է, որ Մխիթարյանը միշտ էլ շատ լավ կիսաշատպան է եղել, սակայն անցյալ տարի առաջին անգամ նա այդքան շատ գնդակներ խփեց։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանն ավելի վտանգավոր է դառնում, այդ մասին գրում է Daily Star-ը։

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյան. Երբեք մի հանձնվիր

«Մխիթարյանը միշտ էլ շատ լավ կիսաշատպան է եղել, սակայն անցած տարի առաջին անգամ նա սկսեց այդքան շատ գնդակներ խփել»,- ասել է Վենգերը «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Կարծում եմ, որ նա Բունդեսլիգայում 10 գնդակ է խփել, ու դա նրան ավելի վտանգավոր է դարձնում: Նա ինչ-որ նոր բան կհաղորդի «Մանչեսթեր Յունայթեդին»»,- նշել է Վենգերը:

Լրահոս
0