Հրդեհ Տիգրան Մեծ պողոտայում

© Sputnik / Asatur Yesayants / МЧС Армении
МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 1-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է սննդի օբյեկտ:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկել է Տ. Մեծի պողոտայի թիվ 9/4 հասցեում գտնվող «Արաշ» արագ սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.49-ին, մարվել՝ 06.59-ին:

Խոհանոցում այրվել են կենցաղային իրեր (մոտ 6 քմ):

 

Լրահոս
0