Երևանում ստեղծված բացառիկ սպորտային ավտոմեքենան գրավել է աշխարհը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մկրտիչ Սարգսյանը պատմում է լեգենդար երկտեղանոց սպորտային ավտոմեքենայի մասին, որը քարտինգների և բագիների արտադրման սկիզբ դրեց։

Ավտոմեքենայի ստեղծման գաղափարը ինժեներ-կոնստրուկտոր Ռաֆիկ Օրդյանինն է, նա նման մեքենա ստեղծելու մասին երազում էր դեռ մանկուց։ Արդեն 1977 թվականին մետաղական կմախքով ավտոմեքենան, այսպես կոչված Fiber Glass «մաշկով», ամբողջությամբ հավաքվել է և սկսել է գրավել Խորհրդային միության տարածքը։ Այն կարող էր մինչև 160 կմ ժամ արագություն ունենալ, իսկ շարժիչի հզորությունը 48 ձիաուժ էր։

Լրահոս
0