Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Արցախի անկախության գործոնը պատշաճ ձևով չի գնահատվում

© Sputnik / Асатур ЕсаянцПервый омбудсмен Армении Лариса Алавердян
Первый омбудсмен Армении Лариса Алавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լեռնային Ղարաբաղը նշում է անկախության 25-ամյակը։ Ի՞նչ փոխեց Արցախի անկախությունը հայ ժողովրդի պատմության մեջ, և ի՞նչ դեր ունի այդ փաստը հակամարտության լուծման գործում։ Sputnik Արմենիայի եթերում այս հարցերի շուրջ խոսում է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Լարիսա Ալավերդյան

Լարիսա Ալավերդյանի կարծիքով` մինչև այսօր պատշաճ ձևով չի գնահատվել պատմական այն պահը, որ Արցախը 70 տարվա բռնակցումից հետո իր տարածքի գոնե մի մասը կարողացավ օրինական ձևով հայտարարել, հռչակել և փաստացի դուրս գալ ադրբեջանական ԽՍՀՄ-ի կազմից։

«Դարեր շարունակ կրած կորուստներից հետո սա առաջին քայլն էր, որով հստակեցվեց 1988 թվականի փետրվարին հայտարարված դիրքորոշումը, և բռնակցման վիճակից վերջնականորեն դուրս գալու քայլ արվեց։ Սա կարևորագույն քայլ է` անկախ նրանից Արցախի անկախությունը ճանաչված է, թե ոչ, քանի որ կարծում եմ` նշանակություն ունի իրական վիճակը»,- ասաց Ալավերդյանը։

Ըստ նրա` թեև Արցախը չճանաչված պետության կարգավիճակ ունի, այնուհանդերձ սեփական տարածքում ապրող ժողովրդի` ապրելու ու պաշտպանելու ունակությունն ապացուցում է Արցախի նշանակությունը աշխարհաքաղաքական վերջին զարգացումներում։

«Դա ապացուցվում է թեկուզ նրանով, որ ԱՄՆ-ի բյուջեում տարիներ շարունակ առանձին տողով նշվում է ԼՂՀ-ի բնակչությանը տրամադրվող օգնությունը։ Դա ընդգծում է, որ անկախության գործոնը պատշաճ ձևով չի գնահատվում»,- ասաց Ալավերդյանը։

Լրահոս
0