00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեմոֆիլիա. ախտորոշում, որը չբուժելու դեպքում վերածվում է դատավճռի

© AP Photo / Moises CastilloОбразец крови, зараженной с вирусом "Зика"
Образец крови, зараженной с вирусом Зика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում հեմոֆիլիայի բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, բայց դեղորայքը հասնում է ոչ բոլորին՝ դառնալով անդառնալի հետևանքների առաջացման պատճառ:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Հասարակ պատռվածքը կարող է արյան մակարդելիության խանգարում (հեմոֆիլիա) ունեցող մարդու մահվան պատճառ դառնալ:
Դարեր շարունակ մարդիկ մահացել են չդադարող արնահոսությունից՝ չհասկանալով դրա պատճառը:

Այսօր հեմոֆիլիան այլևս դատավճիռ չէ, համապատասխան դեղորայքի շնորհիվ հեմոֆիլիայով հիվանդ մարդը կարող է ապրել առանց արնահոսության ու մահվան վտանգի, հատկապես՝ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում:

«Ցավոք, այդ դեղորայքը Հայաստանում չի բավարարում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը՝ հավելելով, որ թեև հիվանդությունն ընդգրկված է պետպատվերի համակարգում, առողջապահության նախարարության տրամադրած դեղորայքը բավարարում է միայն հիվանդության առավել սուր վիճակում գտնվող հիվանդներին:

Ինչ վերաբերում է առավել վաղ շրջանում գտնվողներին, նրանց հիվանդության կանխարգելման ու հետագա բարդություններից զերծ պահելու համար անհրաժեշտ դեղորայքն Արյունաբանության կենտրոնը ստանում է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայից՝ որպես նվիրատվություն:

Центр крови ФМБА России - Sputnik Արմենիա
Արյան մեկ կաթիլ՝ քաղցկեղը որոշելու համար

Հայաստանում այսօր հեմոֆիլիայով հիվանդ 234 մարդ է հաշվառված, որից 54-ը երեխաներ են: Տարեկան այս վիճակագրությունն ավելանում է նոր բացահայտվող ևս 6-8 դեպքերով:
Ցավոք, այս իրավիճակում արյունաբանության կենտրոնի մասնագետները հնարավորություն չեն ունենում վաղ կանխարգելիչ բուժման ենթարկել հիվանդներին, ինչն էլ հետագա բարդությունների առիթ է դառնում:

«Եթե այդ երեխաներն արնահոսում են, նրանց հոդերում ի հայտ են գալիս անդառնալի փոփոխություններ, նրանք այլևս չեն կարողանում քայլել և դառնում են հաշմանդամներ»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը՝ հավելելով, որ Հայաստանում դեղորայքի բացակայության հետևանքով հաշմանդամ են դառնում հիվանդների 60-80 տոկոսը:

© Sputnik / Asatur YesayantsՍմբատ Դաղբաշյան
Семинары на тему лечения Гемофилии. Смбат Дагбашян - Sputnik Արմենիա
Սմբատ Դաղբաշյան

Մեկ հիվանդի բուժման տարեկան բյուջեն շուրջ 50 000-60 000 դոլար է: Անհրաժեշտ ֆինանսավորման ու դեղորայքի բացակայության պարագայում հայ մասնագետները ներարկման համար անհրաժեշտ արյան ֆակտորներ են ստանում նաև դոնորական արյան պլազմայից: Եվ, այդուհանդերձ, հեմոֆիլիայի բուժումը Հայաստանում դեռևս անհամեմատելի է զարգացած երկրներում կիրառվող բուժման հետ:

Խնդրի լուծման նպատակով այս օրերին Երևանում անցկացվում է Հեմոֆիլիայի բուժմանը նվիրված միջազգային սեմինար:

Սեմինարին մասնակցող համաշխարհային մասնագետներն արդեն այցելել են Արյունաբանության կենտրոն, ծանոթացել հայաստանյան իրավիճակին, կենտրոնի տնօրենի խոսքով, խոստացել են մեր երկրին հատկացնել ևս 1 մլն հեմոֆիլիայի ֆակտոր, ինչը, մեր զրուցակցի համոզմամբ, թույլ կտա կանխարգելիչ բուժում իրականացնել նոր բացահայտված հիվանդ երեխաների մոտ՝ նրանց զերծ պահելով անուղղելի հետևանքներից:

© Sputnik / Asatur YesayantsՀեմոֆիլիայի բուժմանը նվիրված սեմինար
Семинары на тему лечения Гемофилии - Sputnik Արմենիա
Հեմոֆիլիայի բուժմանը նվիրված սեմինար
Լրահոս
0