00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:44
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան, Վրաստան, Ադրբեջան. Ո՞վ է ավելի շատ աղտոտում Քուռը

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցРека Кура
Река Кура - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, տեղեկություն են տարածել, թե Քուռն աղտոտվում է Հայաստանի և Վրաստանի կողմից հոսող ջրերով։ Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է` այդպես է իրականում, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմների – Sputnik, Լաուրա Սարգսյան. Տեղեկությունն այն մասին, որ Քուռն աղտոտվում է Հայաստանի և Վրաստանի ջրերով, տարածել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի մոնիտորինգի ազգային բաժանմունքը։

«Քուռ գետի և վտակների դիտարկման ժամանակ հայտնաբերվել է, որ ջրում կենսածին նյութերի քանակը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի չափը», — հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Իրավիճակը պարզաբանելու համար Sputnik Արմենիան հարցում է ուղարկել Հայաստանի բնապահպանության նախարարություն և Վրաստանի շրջակա միջավայրի ու բնական պաշարների նախարարություն։

Река Раздан - Sputnik Արմենիա
Երևանով հոսող բոլոր գետերն աղբանոցների են վերածվում

Արաքսն աղտոտվում է Նախիջևանի սահմանին

Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում)` Քուռ գետը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով։ Հայաստանի բնապահպանության նախարարությունում անհիմն են համարում ադրբեջանական կողմի նման հայտարարությունը, քանի որ ինչպես Քուռ, այնպես էլ Արաքս գետեր են թափվում այլ գետեր, որոնք հոսում են հինգ երկրում, և գրեթե անհնար է որոշել, թե որն երկիրն է ավելի շատ կամ քիչ աղտոտում Քուռը։ Նախարարությունն Արաքս գետի ջրի ստուգում է անցկացրել ընդհուպ մինչև Նախիջևանի սահման։

«ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած Արաքս գետի` մինչև Նախիջևանի սահման մտնող հատվածի դիտարկումների արդյունքները համեմատելով Նախիջևանի տարածքից դուրս եկող հատվածի դիտարկումների հետ, արձանագրվել է, որ որոշ ծանր մետաղների (արսեն, ծարիր, կապար, մոլիբդեն, սելենի, ստրոնցիում) պարունակությունը գետում մեծացած է, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ Արաքս գետի վերոհիշյալ հատվածն աղտոտվում է Նախիջևանի տարածքում:

Կենսածին նյութերի տոկոսը գետերում կարող է ավելանալ ինչպես գլոբալ կլիմայական փոփոխությունների (ջրերի քանակի նվազում), այնպես էլ մարդկային գործոնի արդյունքում:

Բացառված չէ, որ Քուռ գետն աղտոտում է Դեբեդը

Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարությունը Sputnik-ին ուղղված պաշտոնական նամակում պատասխանել է, որ բազմամյա հսկողությունների արդյունքում նրանց կողմից սահմանվել է, որ Քուռ գետը և դրա վտակները Վրաստանի տարածքում որոշ բնակավայրերում գտնվում են մարդկային գործոնի ազդեցության տակ, ինչն արտահայտվում է ամոնիակի իոնների մեծացած խտությամբ։

Մակերեսային ջրերում աղտոտող նյութերի խտացման թույլատրելի մակարդակը որոշում է Վրաստանի օրենսդրությունը։ Կենսածին նյութերի խտացումը կարող է բարձրանալ կեղտաջրերի կամ դիֆուզային աղտոտման պատճառով, բայց այն չպետք է գերազանցի թույլատրելի նորման։

Վրացական կողմն իր հերթին չի բացառում, որ Քուռն աղտոտվում է Դեբեդի ջրերից։ Միաժամանակ, ոչ մի խոսք չի ասել Արաքսի մասին։

«Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարության Ազգային գործակալության տվյալներով` Դեբետ գետում նկատվել են օրգանական նյութերի, ամոնիակի ազոտի և նիկելի իոնների թույլատրելի խտացումների մեծացման դեպքեր»,- ասվում է հաղորդագրությունում։ Պատասխանը հիմնավորվում է նրանով, որ Հայաստանի և Վրաստանի տարածքներում հոսող Դեբեդ գետի ավազանում գտնվում են Հայաստանի խոշոր արդյունաբերական, արդյունահանող ձեռնարկությունները։

1999թ-ից գործում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Լրահոս
0